
Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին և ժողովրդին

ՌԴ նախագահ Պուտինը ցավակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անցյալ շաբաթ տեղի ունեցած և մարդկային մեծաքանակ զոհեր պատճառած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Կրեմլի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «ՌԴ նախագահը անկեղծ ցավակցում է ողջ իրանական ժողովրդին և հայտնում է իր պատրաստակամությունը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն և օգնություն»: