Բաժիններ՝

Կաթողիկոսն այցելել է Արևմտյան Ուկրաինայի հայ համայնք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն օգոստոսի 11-ին այցելել է Ուկրաինա, հայտնում է Analitika.at.ua-ն:

Արևմտյան Ուկրաինայի Չեռնովցի քաղաք այցի ընթացքում կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի և Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ:
Չեռնովցիի «Արևիկ» հայկական մշակութային միության նախագահ Վիկտոր Դավիդովիչի խոսքով` Ամենայն Հայոց կաթողիկոսին ողջունելու են եկել հայ համայնքի ներկայացուցիչները, չեռնովցիներն ու քաղաքի հյուրերը:

Այցի ընթացքում Սուրբ Պողոս և Պետրոս հայկական եկեղեցու մոտ կայացել է տոնական հավաք:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ամենայն Հայոց կաթողիկոսն օգոստոի 10-ին հովվապետական այցով մեկնել էր Ռումինիա, որտեղ հանդիսապետել էր Սուչավայի Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը և հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031