Այս հայտարարությունից հետո հայ-իրանական սահմանի մոտ դարձյալ 5 բալանոց երկրաշարժ էր գրանցվել:
«Թումո» կենտրոնը ստեղծվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ուսուցումը «Թումոյում» անվճար է, իսկ այստեղ կարող են սովորել ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր 12-16 տարեկան պատանիները: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լուի Փափազյանի հետ 168.am-ի թղթակցի հարցազրույցը կներկայացնենք վաղը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը «պրովոկացիա» է որակել ադրբեջանական մամուլի հաղորդումներն այն մասին, թե Ուկրաինան 2011 թվականին հրթիռային համակարգեր է վաճառել Հայաստանին:
Բութաինա Շաաբան այսօր ժամանել է Պեկին, որտեղ բանակցություններ է վարել Չինաստանի արտաքին գործերի նախարար Յանգ Ցզեչիի հետ սիրիական կոնֆլիկտը կարգավորելու եղանակների վերաբերյալ:
Հաշվի առնելով ոռոգման ջրի մատակարարման կարևորությունը նաև աշնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ`փոխվարչապետը մարզպետներին հորդորել է համապատասխան աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների և գյուղացիական տնտեսությունների հետ, հետևել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, և ջուրը մատակարարվի խնայողաբար:
LFP-ի նախագահ Խոսե Լուիս Աստիազարանը հայտարարել է, որ Լա լիգան մեկնարկելու է շաբաթ օրը, ինչպես և նախատեսվում էր:
Ռիյադ Հիջաբը հերքել է Սիրիայի իշխանությունների կողմից տարածված այն տեղեկությունը, որ իրեն հեռացրել են այն բանից հետո, երբ ինքը փախել է: Նախկին վարչապետի խոսքերով՝ նա ինքն է հրաժարական տալու որոշում կայացրել այն բանից հետո, երբ «կորցրել է հավատը, որ այդ կոռումպացված և դաժան վարչակարգը կարող է փոխվել»: Հիջաբը նաև հավատացրել է, որ Ասադի վարչակարգի տապալումից հետո ինքը որևէ պաշտոն ստանալու հավակնություններ չունի:
Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է նաև երկու հրդեհ. ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի Մամիկոնյան փողոցի թիվ 9 տան բակում այրվում է թոնրատունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքը վերաբերվում է անցած տարվա օգոստոսին Կարապի լճի շրջակայքում հայտնի աղմկահարույց միջադեպի առնչությամբ մեղադրվող 7 ակտիվիստներից երեքի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը. Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սահակ Մուրադյանի հետապնդումը օրեր առաջ դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չէ»:
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման և զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:
Խռովարարները սկսել են իրենց անկարգությունները տեղի ժամանակով 9:00-ին, որը տևել է մինչև 16:00-ը: Մոտ 100 երիտասարդ հրդեհել են մեքենաներ, մանկապարտեզ, երիտասարդական կենտրոն` տարբեր իրեր նետելով իրավապահների ուղղությամբ, ովքեր իրենց հերթին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել նրանց նկատմամբ:
Գողացվել են ավելի քան 60 հազար դոլար արժողությամբ անձնական իրեր և համակարգիչներ:
«Ներքին տարակարծությունների դեպքում երկու կողմերի միջև կամրջի դեր խաղալ: Սիրիայի բնակչությունն այնքան շատ է, հայերն էլ՝ այնքան քիչ, որ նման դեր խաղալու հնարավորություն չկա: Մենք պահպանում ենք չեզոքություն: Իսկ եթե մեզ վրա հարձակում գործեն, համայնքը պետք է ոտքի կանգնի ու ինքն իրեն պաշտպանի»:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411,25 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էջանացել է 0,16%-ով:
Արձանագրված խախտումների հիմքով Շենգավիթ վարչական շրջանի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը ստացել է խիստ նկատողություն, 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը` նկատողություն, իսկ թիվ 143 մակապարտեզի տնօրեն Մարինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 13.08.12թ.-19.08.12թ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`…
ԱԻՆ-ը հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Իշխանությունները ցանկանում են հաշվառել արտերկրում գտնվող քաղաքացիներին, ինչը հնարավորություն կտա Հայաստանում փաստացի բնակվողների վերաբերյալ ավելի արժանահավատ տեղեկատվություն ապահովել:
Քիչ առաջ 168.am զանգահարեցին ներգնա տուրիզմ իրականացնող կազմակերպության (անունը խնդրեցին չհրապարակել) ներկայացուցիչներ և խնդրեցին իրենց, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկների դժգոհությունը հայտնել Դիլիջանի տեսարժան վայրերից մեկի` Պարզ լիճ տանող ճանապարհի վերաբերյալ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի` թվով 3 աշխատակիցների կողմից առևտրային կաշառք ստանալուն և լիազորությունները չարաշահելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ի գործակալ Էրնեստո Բրոնցետին, ով աշխատում է մի շարք իսպանական և իտալական ակումբների հետ, լրագրողների հետ զրուցել է մի քանի տրանսֆերային լուրերի շուրջ:
Այսօր գյուղացին 1կգ քիշմիշ տեսակի խաղողն արտահանողին վաճառում է 500-800 դրամով: Ի դեպ, արտահանման ենթակա խաղողը արկղերում դասավորելուց առաջ մանրազնին մշակվում է: Բացի այդ, այն պետք է լինի նույն երանգի, նույն չափի և, որ ամենակարևորն է, բացարձակապես առողջ: Պահանջվող չափանիշները վկայում են, որ գյուղացին չի կարողանա իրացնողին մեծ քանակությամբ խաղող հանձնել:
ՀՀ կառավարական, ինչպես նաև՝ քաղաքական ուժերի կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ ուշադրություն է լինում միայն ընտրությունների շեմին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, թե պայքարում է իշխանության դեմ: Այժմ Գյումրիում ո՞վ է իշխանության այն ներկայացուցիչը, ում դեմ ՀԱԿ-ը կարող է պայքարել: 168.am-ի այս հարցին ի պատասխան, ՀԱԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն ասաց. «Իշխանության թեկնածուն նա է, ով իր ընտրարշավը սկսել է Բաղրամյան 26-ից: Մի՞թե պարզ չէ, թե ով է նա, երբ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ իրենք աջակցելու են Սամվել Բալասանյանին: Իշխանության թեկնածուն էլ ո՞նց է լինում, պոզով ու պոչո՞վ»:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կկայանա օլիմպիականների դիմավորման պաշտոնական արարողությունը։
Այս տարի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անցկացվել է բանակցային երեք փուլ՝ ապրիլի 14-ին՝ Ստամբուլում, մայիսի 23-24-ը՝ Բաղդադում, հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:
Շեկվետիլի, Ուրեկի, Չակվի, Գրիգոլետի և, իհարկե, Քոբուլետի։ Ամռան ամիսներին այս քաղաքներում այնքան հայ կա, որ մտածում ես՝ Հայաստանում մարդ չի մնացել։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել վերջերս թուրքերի կողմից շրջանառության մեջ դրված և հայկական լրատվամիջոցներով տարածված մի հայտարարության շուրջ: Խոսքը թուրք երկրորդական պաշտոնյայի՝ Տրապիզոնի նավահանգստի տնօրենի, հայտարարություններն էին այն մասին, թե իբր Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է ընդունել Հայաստանի համար նախատեսված և ճանապարհել Հայաստանից եկող բեռները: