Աջափնյակում նույն անձը կես ժամվա մեջ կողոպուտի 2 փորձ է արել

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Արզումանյան փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Պ.-ին. ժամը 20.10-ին նա նշված շենքի մոտ բացահայտ հափշտակել էր 1984 թ. ծնված Սիլվա Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան ու ականջօղերը և նկատելով ոստիկանության ծառայողներին` դրանք նետել էր:
Գևորգ Պ.-ն ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նույն օրը ոստիկանության հաղորդում է ստացվել, որ ժամը 19.35-ին «Կայզեր» սուպերմարկետի մոտ անհայտ անձը հափշտակել է 1983 թ. ծնված Լիանա Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի` պատճառելով մոտ 170.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված կողոպուտը նույնպես կատարել է Գևորգ Պ.-ն:
Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս