Վաճառելով Վան Պերսիին ու Սոնգին՝ Արսենալը մեծ սխալ թույլ տվեց. Էդուարդո
«Շախտյորի» հարձակվող Էդուարդո դա Սիլվան, ով նախկինում պաշտպանել է «Արսենալի» գույները, խոսել է «կանոնիրների» տրանսֆերային քաղաքականության մասին:
««Արսենալը» մեծ սխալ թույլ տվեց՝ վաճառելով Վան Պերսիին ու Սոնգին: Չէ՞ որ նրանք թիմի առանցքային խաղացողներն էին: Այսպիսի երկու խաղացողների կորուստն ավելի է նվազեցնում նրանց շանսերը Պրեմիեր լիգայում: Բայց տարեցտարի մենք նույն բանն ենք տեսնում. «Արսենալը» գնում է խաղացողների, դարձնում նրանց գերաստղեր, հետո վաճառում», – մեջբերում է Էդուարդոյի խոսքերը The Sun-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը