Այցով Ղրղզստանում գտնվող Թուրքիայի նախագահը հանկարծակի վատացել է

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնական այցը Ղրղըզստան դադարեցվել է: Այս մասին ղրղըզական AKIpress-ին հայտնել են երկրի արտգործնախարարությունից` վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը:

Տեղեկության համաձայն` Գյուլն իրեն վատ է զգացել և թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթաժողովից անմիջապես հետո կվերադառնա Թուրքիա:

Թուրքիայի նախագահը հանդիպումներ է ունեցել Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Հանդիպումից հետո նա հայտարարել է վատ ինքնազգացողության մասին, ինչն էլ դարձել է թուրքական լրատվամիջոցների օրվա լուրը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նախագահը տառապում է ականջների քրոնիկ հիվանդությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031