Չելսին հրաժարվել է 30 մլն-ի դիմաց Սիթիին տալ Դավիդ Լուիսին
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը այն բանից հետո, երբ 10 շաբաթով կորցրեց Միքահ Ռիչարդսին, հայտնում է The Sun-ը: Այդ տեղի համար դիտարկվում է Դավիդ Լուիսի թեկնածությունը:
Դավիդ Լուիսը երեկ չմասնակցեց «Չելսիի» խաղին՝ Թվիթերում պատճառաբանելով դա նրանով, որ ունի ծնկի վնասվածք: «Չելսին» զայրացել է այդ գրառումից հետո ու տուգանել է Լուիսին: Սակայն, այդուհանդերս, նա շարունակում է մնալ «Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը