Օձի խայթոցից թունավորվածի վիճակը` միջին ծանրության
Երեկ ժամը 23.00-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակչուհի` 34-ամյա Գոհար Բարսեղյանը, օձի խայթոցից թունավորումով, տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: 168.am–ի հետ հեռախոսազրույցում Աշտարակի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Մինասյանն ասաց. «Օձը Գոհարին խայթել է աշխատանքից տուն վերադառնալու ժամանակ: Օձի խայթոցից հետո մոտ 0,5-1 ժամվա ընթացքում նրան տեղափոխել են մեզ մոտ: Հիվանդի վիճակը միջին ծանրության է: Մնացած ամեն ինչ ընթացքում կերևա, քանի որ դեռ մի քանի ժամ է, ինչ բուժումը ստանում է: Բուժման ընթացքում, բնականաբար, առաջին 3-4 օրերին դեռ դժվար վիճակ է լինելու»: