Քենիայում մի ցեղի կազմակերպած կոտորածից 52 մարդ է սպանվել

Քենիայի հարավ-արևելքում տեղի ցեղերի առճակատման հետևանքով առնվազն 52 մարդ է սպանվել, որոնցից 31-ը կանայք են, 11-ը՝ երեխաներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բախումները տեղի են ունեցել Օրմա և Պոկոմո ցեղերի միջև՝ Տանա գետի ավազանում: Պոկոմո ցեղի ներկայացուցիչները հարձակվել են Ռեկետա գյուղի վրա, որտեղ բնակվում են հակառակորդ ցեղի բնակիչները:

Շատերը մորթվել են կամ ողջ-ողջ այրվել: Ըստ Կարմիր խաչի՝ տուժել է ևս 59 մարդ:

Մարդկային զոհերից բացի մորթվել է 60 կով:

Ցեղերի միջև թշնամանքի պատճառը արոտավայրերի պատկանելիության շուրջ վաղեմի վեճն է:

Տեսանյութեր

Լրահոս