
Գազի խողովակի պայթյունը եղել է Ոստիկանության շենքից ներքև

Մի քանի լրատվամիջոցներ քիչ առաջ լուր են հրապարակել, որ ՀՀ ոստիկանության շենքից աշխատակիցներին դուրս են բերել: Բանն այն է, որ ոստիկանության շենքի մոտ պայթել է գազի խողովակ եւ գազի արտահոսք է եղել:
ԱԻՆ լրատվական ծռայությունից 168.am-ին տեղեկացրին, որ իրենք այս պահի դրությամբ դեռ ստույգ տվյալներ չունեն կատարվածի վերաբերյալ:
Ըստ lragir.am-ի՝ դեպքի վայրում արդեն վերականգնողական աշխատանքներ են ընթանում:
Վթարը վերացվել է, եւ ոստիկանության աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղեր՝ պահպանելու հասարակական կարգը:
168.am-ը փորձեց դեպքի մանրամասները ճշտել նաև ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն իրենք կտրականապես հերքեցին , որ մարդկանց տարհանում է եղել իրենց շենքից: Իրենց վկայությամբ՝ պայթյունը եղել է քիչ ավելի ներքև՝ տնտեսագիտական համալսարանի շենքի մոտ: Տվյալները ճշտվում են: