Վարորդը գլխուղեղի ցնցում է ստացել
Երեկ՝ օգոստոսի 22-ին` ժամը 20.00-ի սահմաններում, Ոսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2108» մակնիշի 02 ԼՍ 671 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ոսկեհատի բնակիչ, 27-ամյա Արսեն Գրիգորյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետեւանքով ուղեւոր` Ոսկեհատի բնակիչ, 24-ամյա Գեւորգ Խաչատրյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն: 168.am-ի հետ հեռախոսազրույցում Աշտարակի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Մինասյանն ասաց.«Հիվանդը պառկած է վիրահատական բաժանմունքում: Կոտրվածքներ չունի, բայց գլխուղեղի ցնցում ունի, ինչի համար էլ հիմա բուժվում է: Առայժմ Գևորգը գտնվում է հետազոտման փուլում, իսկ նրա վիճակն առավել պարզ կդառնա օրվա 2-րդ կեսին»: