Զանգեզուրի կոմբինատը վթարը վերացրել է. բնապահպանական տեսչություն

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը սույն թվականի օգոստոսի 20-ին ստացել էր ահազանգ այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել մետաղյա խողովակաշարի վթար, ինչի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ` որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաև շուրջ 100մ երկարությամբ ասֆալտապատ տարածք:

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար` վերականգնելով աշխատանքային ռիթմը:

 

Կարդացեք նաև

Սյունիքի մարզի ԲՊՏ տարածքային բաժնի աշխատակիցները նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեղում ուսումնասիրել են իրավիճակը, արձանագրել փաստը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում , հատուցելու նպատակով ներկայումս հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասը:

Տեսանյութեր

Լրահոս