Apple iPad-ի նոր սերունդը 25-33%-ով թեթև կլինի նախորդից
Հնարավոր է՝ հուլիս ամսին Apple-ը սկսի նոր սերնդի iPad-ի արտադրությունը: Դա կլինի արտադրանքի փորձնական խմբաքանակի արտադրությունը, իսկ սարքավորման զանգվածային արտադրությունը կլինի 20113թ. սեպտեմբերին: Ըստ Digitimes-ի՝ Apple ընկերության նոր սերնդի iPad-ը կլինի 25-33%-ով ավելի թեթև:
Ակնկալվում է, որ էկրանի մատակարարները կլինեն LG Display, Samsung Display և Sharp ընկերությունները:
Լուսադիոդները և սարքավորման մասերը Taiwan Surface Mounting Technology Corp և Radiant Opto-Electronics, Coretronic ընկերությունները: Սենսորային վահանակները կմատակարարի TPK Holding-ը:
Նշենք, ներկայումս ակտուալ համարվող չորրորդ սերնդի iPad-ը թողարկվել էր 2012թվականի հոկտեմբերին, այն թողարկվել էր նախորդ սերնդի iPad-ից 7 ամիս հետ: