Լևոն Զուրաբյան. Բոլոր վատ նորություններն ընտրություններից հետո ենք ստանում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանքը քիչառաջ հարց ուղղեց ՀՀ կառավարությանը` գազի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ: Լ. Զուրաբյանը նախ հարցրեց, թե ե՞րբ է կառավարությանը հայտնի դարձել, որ  ՀՀ-ին գազը վաճառող կողմը բարձրացնելու գազի գինը:

Ապա ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց նաև. «Պետք է հասկանալ` բանակցությունները ինչո՞ւ են գաղտնի պահվել, որովհետև եթե կառավարությունը հրապարային գործեր, ապա հնարավոր կլիներ միասին լուծումներ գտնել: Կասկած է առաջանում, որ դուք փորձել եք թաքցնել տեղեկատվությունը ընտրական ցիկլի ժամանակ»:

Լ. Զուրաբյանը հետաքրքրվեց նաև, թե Հայաստանը հնարավորություն ունի՞ գազ ստանալ այլընտրանքային մատակարից՝ Իրանից, և ի՞նչ իրավունքով է կառավարությունը հայտարարում այն մասին, որ գազը կսուբսիդավորվի 30 տոկոսով, երբ ԱԺ-ում այդ հարցով քննարկում տեղի չի ունեցել:

Պատգամավորի հարցերին պատասխանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանը: Վերջինս նշեց, որ ամբողջ աշխարհում էներգակիրների թանկացման տենդեց է նկատվում: Նրա խոսքով, Հայաստանը գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ է եղել, ինչի արդյունքում կարողացել է հասնել նրան, որ Հայաստանում գազի գինն ամենացածրն է: «Մենք չենք խոսել այս մասին, որովհետև հասարակական հնչեղությունը կարող էր բերել նրան, որ գազի գինն ավելի բարձր կլիներ: Մեզ պետք էր ժամանակ շահել, որ կարողանանք հասնել լավագույն արդյունքներին, ինչը հաջողվեց ու հիմա գազի սահմանային գինը 270 դոլար է:

Կարդացեք նաև

Ընտրությունների հետ այդ հարցը կապ չունի և սրա տակ որևէ այլ բան չկա, քան տնտեսական բանակցությունները»,- նշեց նախարարը:

Իսկ ինչ վերաբերում է Իրանից գազ գնելու մասին հարցին, ապա Ա. Մովսիսյանն ասաց, որ Հայաստանն ունի խողովակաշար և տեխնիկական մասով կարող է գազ գնել, բայց գնային առումով` իրանական գազը, նրա հավաստմամբ, բավական թանկ է, քան այն, ինչ մենք ակնկալում ենք ունենալ: Խոսելով սուբսիդավորման մասին, նախարաը նշեց, որ կառավարության խնդիրն է մեղմացնել գազի գնի ազդեցությունը սպառողների վրա:

Լևոն Զուրաբյանը հակադարձեց՝ ասելով. «Բոլոր վատ նորություններն ընտրություններից հետո ենք ստանում` միգուցե դա գործա՞րք է ռուսական կողմի հետ… Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը հոժարակամ համաձայնել է չբարձրացնել գազի գինը: Հիմա ի՞նչ` դա շռայլության ժե՞ստ է, ի՞նչ է, որովհետև գործարքի տպավորություն է ստեղծվում: ժամանակակից աշխարհում ոչ մեկ ոչ մի բան հենց այնպես չի զիջում: Ստացվում է, որ գերտերության միջոցով ներքին խնդի՞ր եք լուծում»:

Արմեն Մովիւսիսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ գազի սակագնի բարձրացումը կապ չունի ընտրությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս