Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին դիտողություն արեց. Քանի՞ անգամ պետք է զգուշացնեմ, որ դահլիճում չաղմկեք
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի ԱԺ ելույթի ժամանակ պատգամավորները բարձր ձայնով ինչ-որ թեմա էին քննարկում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով պատգամավորներին ասաց. «Քանի՞ անգամ պետք է զգուշացնեմ, որ դահլիճում չաղմկեք: Ուղղակի ինձ համար անհասկանալի է…»:
Հեղինե Բիշարյանն էլ ասաց. «Առավել ևս ընդդիմադիր քաղաքական գործընկերներին եմ դիմում` դուք եք տարանջել իշխանություն ընդդիմություն գիծը: Մենք մշտապես լռում, հարգում ենք, ուշադիր լսում ենք ձեր ելույթները, իսկ երբ ելույթ է ունենում իշխանական ներկայացուցիչներից մեկը` դուք սկսկում եք շուկայական քննարկումները, չգիտենք՝ ինչի եք վերածում դահլիճը»:
Հեղինե Բիշարյանը նաև հայտարարեց, որ ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու կառավարության նոր ծրագրին: