Տիգրան Սարգսյանը խոստացել է լուծել գյուղացիների բարձրացրած բոլոր խնդիրները

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր ԱԺ նիստից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել են Արմավիրի մարզ: Վերջիններիս մասնակցությամբ Արմավիրի մարզպետարանում փակ նիստ են անցկացնում, որին մասնակցում են նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Քիչ առաջ 168.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում է նաև Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Արմավիրի մարզպետի օգնականը 168.am-ին տեղեկացրեց, որ նիստին ներկա են նաև Արմավիրի մարզի 46 համայնքների ղեկավարները, ինչպես նաև մայիսի 18-ին Երևան-Արմավիր մայրուղին փակող գրեթե բոլոր ակտիվ գյուղացիները:

Նա 168.am-ին տեղեկացրեց, որ կառավարության ներկայացուցիչները խոստացել են գյուղացիներին, որ նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերը լուծում են ստանալու:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031