Բաժիններ՝

«Նաիրիտի» ճակատագիրը կհստակեցվի հաջորդ ամիս

168.am-ի տեղեկություններով՝ «Իտեռա» կազմակերպությունների միջազգային խմբի ներկայացուցիչները մինչև այս ամսվա վերջ, հավանաբար, կրկին կայցելեն Հայաստան՝ ՀՀ ղեկավարության հետ «Նաիրիտ» գործարանի կառավարումը ստանձնելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով: Մեր աղբյուրների համաձայն՝ ռուսական կողմը իր դիրքորոշումը չի փոխել. պատրաստ են վճարել 100 մլն դոլար և խոստանում են հետագայում կանոնավոր վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն հրաժարվում են ստանձնել «Նաիրիտի» նախկին պարտավորությունները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ակնկալում է ստանալ 400 մլն դոլար՝ դրա մեջ հաշվարկելով նաև գործարանի պարտքերը: Ամեն դեպքում սպասվում է, որ «Նաիրիտի» ճակատագիրը կհստակեցվի արդեն հաջորդ ամսվա սկզբներին:

 

Մինչ այդ նաիրիտցիները պահանջում են իրենց հերթական աշխատավարձը, որը պետք է վճարվեր 2 օր առաջ, և սպառնում են կրկին փողոց դուրս գալ: Ինչպես 168.am-ին հայտնեց «Նաիրիտի» արհմիության կոմիտեի ղեկավար Հրաչ Թադևոսյանը, ՀՀ կառավարությունը խոստացել է 1 ամսվա աշխատավարձ վճարել մինչև այս ամսվա վերջ:

 

Կարդացեք նաև

«Ես ամեն օր նախագահականի հետ կապի մեջ եմ: Բայց 3 տարում կուտակված 11 ամսվա աշխատավարձից ընդամենը 1 ամիս են վճարելու: Աշխատողներին կգոհացներ, եթե 11 ամսվա պարտքն ամբողջությամբ տային, բայց այս վիճակում 30-40 օրը մեկ մի ամսվա են տալիս, յոլա ենք գնում»,- ասաց Հ. Թադևոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս