Էդմոն Մարուքյան. ՀՀ վարչապետը որդեգրել է ԱՄՆ նախագահի ոճը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս իրապես շատ լավ էր կառուցված, շատ հետաքրքիր: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ Ազգային ժողովում այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նաև հավելել է, թե ինքը գտել է՝ որտեղից է այդ փորձն ընդօրինակվել՝ կոնկրետ անուններ նշելով, օրինակ, Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանն ի՞նչ ակնկալիքներ ունի պետությունից: Ըստ պատգամավորի, ՀՀ վարչապետը որդեգրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ոճը: «Ես ողջունում եմ և հույս ունեմ, որ մյուս անգամ, օրինակ, բյուջեի քննարկման ժամանակ դուք կարող եք ասել, որ փոքր բիզնեսի տեր Պողոսը այլևս խնդիրներ չունի մաքսային կամ հարկային մարմինների հետ, կամ շատ լավ կարողանում է փոքր բիզնեսը զարգացնել»,- ասաց Է.Մարուքյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Փոքր բիզնեսի հետ կապված նա, ի դեպ, հայտնեց, որ Վանաձորում, որտեղից ինքն ընտրված է, հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, ովքեր բողոքել են նոր՝ շրջանառության հարկի բավականին մեծ տոկոսադրույքից, և խնդրեց վերանայել 3,5 տոկոսի դրույքաչափը, որը բավականին մեծ բեռ է հարկատուների համար:

Խորհրդարանի հաստատմանը ներկայացված կառավարության ծրագրի հետ կապված պատգամավորը նշել է, որ այն, ի համեմատ նախորդ ծրագրերի, ավելի լավն է, նախ՝ իր կառուցվածքով, «բայց ընդհանուր առմամբ այն չի պատասխանում «ինչպե՞ս» և «ե՞րբ» հարցերին, որ մենք կարողանանք մոնիտորինգի ենթարկենք ձեր ծրագիրը»:

Կարդացեք նաև

«Շատ լավ ծրագիր է, ընտիր է ինչ-որ կա այնտեղ գրված: Եթե այն ամբողջությամբ իրականացվի, ես կարծում եմ, որ զարգացած երկրներից արտագաղթ կսկսվի դեպի Հայաստան՝ Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս