Բաժիններ՝

«ԱՐԿԻԱ» ավիաընկերությունը կիրականացնի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթներ

Իսրայելական «ԱՐԿԻԱ» ավիաընկերությունը սկսում է Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթի իրականացումը: Ինչպես 168.am-ին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության լրատվական ծառայությունից, այս մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ միջազգային օդանավակայանում կայանալիք միջոցառման ժամանակ։ Դրան կմասնակցեն «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ղեկավարությունը և «ԱՐԿԻԱ» ավիաընկերության ներկայացուցիչները:

 

Նշենք, որ երկկողմ ավիափոխադրումների մասին համաձայնագիր Հայաստանի և Իսրայելի միջև կնքվել էր 1997 թվականին: Ըստ համաձայնագրի՝ ավիաընկերությունները կարող են փոխադրումներ կատարել երկու երկների միջև, սակայն մինչ այժմ շուկան գտնվում էր «Արմավիա»-ի մոնոպոլ տիրապետության տակ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս