Քիչ առաջ պատահար է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում. Պուշկին փողոցի մոտակայքում գտնվող ստորգետնյա ավտոկայանի մոտ ականատես եղանք մարդկանց կուտակման: Պ
«Սա շնո՞րհք է, սա ապրելու ձև՞ է, մենք էլ պետք է ասենք, որ քաղաքո՞ւմ ենք ապրում»,- քաղաքի աղբակույտերն է ցույց տալիս արմավիրցի Ներսեսն ու ավելացնում, որ հատկապես ամռան տապին անհնար է քաղաքում ապրելը: «Հոտից չգիտես ի՞նչ անել»,- ասում է նա:
Պլաստիկ վիրաբուժությունը բավական ծավալուն, պատասխանատու և լուրջ վիրահատության տեսակ է: Որոշ մարդկանց թվում է, թե սա քթագործություն է կամ կոսմետիկ ինչ-որ միջամտություն:
Վերակառուցման և զարգացման բանկը, ըստ ամենայնի, կնվազեցնի Հայաստանի համախառն ներքին արդյունքի վերաբերյալ իր կանխատեսումները: Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց ՎԶԵԲ գլխավոր մասնագետ Ալեքսանդր Պիվովարսկին:
Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը մոտ 10 տարի առաջ մենաշնորհի տեր դարձավ` բարձրանալով սնանկացման հասցված «Հայկական ավիաուղիների» «ավերակների» վրա, և հիմա նույն ճակատագրին ինքն արժանացավ:
Վստահաբար, այն կարծիքին եմ, որ ռուսական պատկան մարմինները, որոնք այս պարագայում ոչ կոռեկտ ու անվայելուչ վարքագիծ են թույլ տվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի գույնզգույն խալաթով դատարանի դահլիճ բերելը, ըստ իրավագիտության թեկնածու, նախկին դատավոր Պարգև Օհանյանի` ոչ մի կերպ չի կարող արդարացվել:
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է, առավել զարգացած է խոշոր եղջերավոր անասնաբուծությունը: 168.am-ի հետ զրույցում Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանն ասաց, որ հողագործությամբ գյուղում գրեթե չեն զբաղվում, պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են:
Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում
168.am-ը Հրաչյա Հարությունյանի քրոջից՝ Սեդա Հարությունյանից հետաքրքրվեց, թե Հրաչյա Հարությունյանի ընտանիքին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարներին բավարար գումար չի՞ փոխանցվել, որպեսզի նրանցից որևէ մեկը կարողանա մեկնել Մոսկվա:
Երեկ «Ֆոտոլուր» գործակալության թղթակիցն այցելել է Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի բեռնատարի հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող տուն: Լուսանկարներից երևում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսկվայում արտագնա աշխատանք փնտրած, սակայն դժբախտ պատահարի հետևանքով կալանավորված Հրաչյա Հարությունյանի ընտանիքը:
Նախաձեռնողական քայլերը` կոչերի, առաջարկների տեսքով, նախկինում էլ մենք տեսել ենք: Եթե սրա մեջ կոնստրուկտիվ, առողջ գործողությունների մեկ հատիկ անգամ կա, ապա ողջունում եմ: Բայց ընդամենը հայտարարությունով կամ ասելով՝ տեղին չէ ընդունել կամ չընդունել կոչը: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես մտահոգ է, կարող է գալ, միանալ, նստել ու քննարկել մեզ հետ:
Պետությունն այսօր բավարար գործիք չէ` մեր գործերը կառավարելու համար, դրա համար պետք է ավելանա ևս մի բան: Այդ բանը քաղաքացիական հասարակությունը չէ, չնայած` այն, ինչ կա, վատ չէ, քաղաքական համակարգը չէ, որովհետև և´ քաղաքացիական հասարակությունը, և´ քաղաքական համակարգը, և´ լրատվական դաշտը ընդհանուր առմամբ ենթարկված են այդ տրամաբանությանը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:
Ամուլսարի ոսկու պաշարները հայտնաբերել է 2005թ. հիմնադրված «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությանը:
Քննադատությունները շատ են, ուղղված են նաև ինձ, «Ժառանգությանը»: Չեմ ուզում կրկնել: Քչերն էին հավատում, որ ժողովուրդը մինչ ընտրական կամ հետընտրական քայլերին կգնար, բայց գնացին: Այդ քայլին մարդիկ գնացին` ակնկալելով, որ լուծում կլինի, կյանքի ինչ-որ փոփոխություն: Դրա համար այդ հիասթափությունը կա, որը վերաբերում է բոլորին: Կարող եմ ասել առանց «եթե»-ների, որովհետև հիմնական պատասխանատուն ես եմ:
Բուդաղյանների փաստաբանը նշեց նաև, որ միջադեպի չմոնտաժված տեսանյութն ունեն նախաքննության մարմինը, ինչպես նաև տեսանյութը մոնտաժողը: Իսկ եթե տեսանյութը մոնտաժողն ու բնօրինակը մոնտաժողին տրամադրողը տարբեր անձիք են, ապա այն ունի նաև մոնտաժողին բնօրինակը փոխանցած անձը:
Վիճակն այնպիսին է, որ կոչերով, կլոր սեղաններով, սեմինարներով, կոնֆերանսներով, երկար-բարակ զրույցներով խնդիրը չի լուծվի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակ մշակի իր օրակարգը, ցույց տա, թե որ խնդիրներն է համարում առաջնային, ներկայացնի քաղաքական օրակարգը: Այս պարագայում կոչերի, համատեղ սեղանների, համազգային փրկության սեղանների անհրաժեշտություն չի լինի՝ կլինի կոնկրետ գործողությունների ժամանակը:
«Ուրեմն` Ռուսաստանը կարող է լինել այսպիսի ռեժիմում, և կարող է լինել խալաթ հագցնող և զենք վաճառող, ինչպես տեսանք: Հիմա մեր էլիտան կարծես թե փորձում է ձևավորել հետևյալ միտքը, որ եթե խփենք, վերջը լավ կլինի: Ես «խփելը» տեսել եմ, գիտեմ, որ վերջը վատ է եղել»
Իմ կողմը ապավինում է բացարձակ օրենքին: Իմ կողմը չի խոսում վենդետայի մասին: Իմ կողմը հեռու է այն մտքից, որ գործը կարող է լուծվել այլ կերպ, քան օրինական ճանապարհով:
Տրանսպորտը, բնականաբար, գին ունի, ու պետք է ապահովի այն: Դա ամենաչնչին գինն է, որ մի կերպ կկարողանանք մի քանի տարի տրանսպորտային այս պայմանները բարելավենք ու օգտագործենք:
Մասնավոր մարդու համար, ապա և՝ մասնավորությունն այդ հասարակական որևէ այլ դերից ամբողջ կյանքում ավելի նախընտրելի համարած մեկի համար, որն այդ նախընտրության մեջ գնացել է բավական հեռու – ի մասնավորի՝ հայրենիքից – քանի որ ավելի լավ է լինել հետին ձախողակը ժողովրդավարության մեջ, քան խոհերի տիրակալ՝ բռնատիրության, այս ամբիոնին հանկարծակի հայտնվելը մեծ անհարմարություն է պարունակում ու փորձություն:
«Եթե միլիարդներով զինատեսակներ է ուղարկում մեր ռազմավարական դաշնակիցն այն պետությանը, որը ուզում է ջնջել Հայաստան, Արցախ անունը քարտեզից, Հայաստանը պետք է վերանայի ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը»
Հուլիսին ընդհանուր առմամբ 136 կայք է կոտրվել, որոնցից 87-ը՝ հուլիսի 16-ի գիշերը: Հիմնական հարձակումները հայկական կայքերի վրա կատարվում են ադրբեջանական հաքերային խմբավորումների կողմից:
«Ով պատրաստ է, պետք է վիճակի ծանրությունը գիտակցի ու վերանայի իր մոտեցումները, եթե ոչ, ես սեպտեմբերին հանրային առաջարկ կանեմ»,- ասել է Ր. Հովհաննիսյանը:
Եթե 2012 թվականի համեմատ 2013 թ. բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած շրջանավարտների թիվը պակասել էր 3 հազարով, ապա նվազումը հավասարապես վերաբերում է բոլոր մարզերին: Սակայն Արագածոտնի մարզպետարանում իրենց մարզի այս տարի գրանցած կրթական արդյունքներից ոչ միայն գոհ են, այլև՝ հպարտ:
Երբ Հրաչյա Հարությունյանը ցուցմունք տա, պատմի, որ արգելակները չեն աշխատել, նշանակվի փորձաքննություն, ամեն ինչ` կպարզի: Հարցը նրանում է, որ օտար` շովինիստ Ռուսաստանում մեծ քանակով զոհեր են եղել ու նրանց համար Հ. Հարությանը քավության նոխազ պետք է դառնա` անգամ, եթե օբյեկտիվորեն անմեղ է եղել, ու իրական մեղավորը մեքենան տրամադրողն է:
Արդեն 10 օր է՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղացիները բաժանվել են երկու խմբի. մի մասն՝ ընդդեմ գյուղապետի, մյուս մասը՝ ի պաշտպանություն գյուղապետի: Պատճառն այն է, որ գյուղապետ Արթուր Մկրտչյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 18-ին, ժամը 13:00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա մամուլի ասուլիս:
Գյուղ Լենուղի, 4-րդ փողոցի թիվ 11, 12, 13 շենքեր կամ անիծվածների ու դժբախտների տարածք: Հենց այսպես են իրենց հասցեն ներկայացնում Լենուղիի բնակիչները` ավելացնելով, որ հասցեներից երկուսն էլ իրավական կարգավիճակ չունեն: Երեք հատ երկհարկանի շենքերը հասցե չունեն, բնակիչներն էլ` բնակարանների վկայականներ: