Բաժիններ՝

Սեմյոնովկայում եղանակային պայմանների պատճառով հողագործությամբ չեն զբաղվում

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է, առավել զարգացած է խոշոր եղջերավոր անասնաբուծությունը: 168.am-ի հետ զրույցում Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանն ասաց, որ հողագործությամբ գյուղում գրեթե չեն զբաղվում, պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են:

«Մեր գյուղը ծովի մակերևույթից բավականին բարձր է, բերքը չի հասցնում հասնել, դա է պատճառը»,- ասաց նա: Ըստ Դավիթ Մնացականյանի՝ գյուղն ունի 300 բնակիչ: Համայնքի հիմնական խնդիրը գազիֆիկացման և լուսավորության բացակայությունն է: Խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվող գյուղում, ըստ գյուղապետի, կաթնամթերքի մթերման հետ կապված խնդիրներ, բարեբախտաբար, չկան. «Միանգամից երկու ընկերություն է գալիս կաթը գյուղից տանում՝ մեկ լիտրի համար վճարելով 130 դրամ»:

Չնայած անասնակեր խոտի հարցը գյուղում այս տարի բավարար է, սակայն, գյուղապետի տեղեկացմամբ՝ եղանակային անբարենպաստ պայմաններն այս դեպքում էլ լուրջ խնդիրներ են ստեղծել. «Գրեթե միշտ մառախուղ է մեզ մոտ, չենք հասցրել դեռ…»:

Գեղարքունիքի մարզպետարանի համայնքների մասին տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Սեմյոնովկա համայնքի դպրոցում սովորում է 34 աշակերտ: Այս գյուղում ևս քիչ չեն նաև արտագնա աշխատանքի մեկնողները:

Կարդացեք նաև

Լուսանկարը` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս