Տավուշի մարզի Ջուջևան համայնքից մինչ օրս հեռացել է 40 ընտանիք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը՝ նշելով, որ նրանց որոշ մասը հավանաբար հետ կվերադառնա: Գյուղապետի փոխանցմամբ ՝ 470 բնակիչ ունեցող գյուղի հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է, իսկ կաթնամթերքի իրացման հետ կապված խնդիրներ չկան:
Ասում են, թե ավտոպահեստամասերն է թանկացել: Լավ էլի… Գծատերերը 100 տոկոսով ՀՀԿ-ի անդամներն են, այն էլ` ոչ շարքային անդամներ, որոնք մակաբույծի նման զարգանում են: Հիմա մտածում են, որ եթե գազը թանկանում է՝ ինչո՞ւ իրենք էլ չթանկացնեն տրանսպորտը: Ագահության խնդիր է: Էդ երիտասարդը (նկատի ունի Տարոն Մարգարյանին.- Տ.Մ.) հիմա խոսում է, թե՝ չեք ուզում արժանապատիվ տրանսպորտ ունենալ… լավ էլի, նա՝ ո՞ւր, քաղաքապետն՝ ո՞ւր:
Եթե շարժումն անկանխատեսելի ծավալ հավաքեր, այդ հարցն իսկապես հրատապ կդառնար: Իսկ շարժումը օրեցօր մեծանում էր: Բայց, ցանկացած պարագայում, սա ոչ միայն Տարոն Մարգարյանի խնդիրն է եղել, այլ` իշխանությունների: Բոլորիս համար պարզ է, որ իշխանության որևէ օղակ առանձին չի գործում…
Վաղը տեղի կունենա Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) արտահերթ համագումարը: Ինչպես միշտ, կանոնադրության ու վարչության կազմի ընտրությունից հետո ներկաները կքվեարկեն ՀԳՄ նախագահի թեկնածուների օգտին:
Մարզի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ, բուսաբուծությամբ, մեղվաբուծությամբ և կերարտադրությամբ: Սահմանին հարակից գյուղական բնակավայրերից արտագաղթը գնալով մեծանում է, գյուղացիներն իրենց հողերը շատ հաճախ չեն էլ մշակում, և հիմնական պատճառը թշնամու կողմից անդադար արձակվող գնդակներն են:
2013թ. առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցուցակի տասնյակը եզրափակում է նորահայտ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է անցած տարվա վերջին, և որի հիմնադիրն է այն նույն Աշոտ Սալազարյանը, ում պատկանում են նաև նավթամթերքի շուկայում հայտնի «Քաղ Պետրոլ Սերվիս» և «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունները:
Դե ինչ, հարգելի իշխանավորներ, չէիք ցանկանում լուրջ կաբինետներում ձեր քաղաքական ընդդիմախոսների հետ նստել ու գաղափարական, ծրագրային, կոնցեպտուալ բանավեճերի արդյունքում մեր երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնել, հիմա ստիպված կլինեք դուրս գալ փողոց ու, ասենք, DJ Վակցինայի նախընտրած ռիթմերի տակ պայքար մղել շոու-բիզնեսի մեր ակտիվ ներկայացուցիչների հետ:
Երեկ Հրաչյա Հարությունյանը քննիչներին պաշտոնական նամակ է գրել այն մասին, որ իր շահերը ներկայացնեն այլ փաստաբաններ: Ըստ աղբյուրի՝ նրանց թվում են Ռուբեն Մարգարյանն ու Վլադիմիր Անիսկինը: Ինչպես տեղեկացրել է Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցևը, այս որոշումն, ըստ ամենայնի, կայացվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո:
Իրենց բողոքն արտահայտող երիտասարդները պարեցին Լիլի Ալենի «Fuck you» երգի հնչյունների տակ, ապա սկսեցին երգել` «No Տարոն, no cry»: Որոշ ժամանակ անց՝ քաղաքապետարանից միացվեց ոռոգման համակարգը: Ակտիվիստները, սակայն, շարունակեցին մնալ իրենց տեղերում և չլքեցին տարածքը:
«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, ովքեր դեռ շարունակում են ակցիաները, այսօր՝ հուլիսի 26-ին, բոլորի անունից, բայց փոքրիկ ներկայացուցչական կազմով այցելել են 67 երթուղին սպասարկող երթուղայինի դանակահարված վարորդ Ալեքսան Ղազարյանին:
Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհուրդը համագործակցության առաջարկով դիմել էր Երևանի պետական համալսարան` համատեղ կրթական ծրագիր իրականացնելու առաջարկով, ինչին դրական արձագանքեց ԵՊՀ ղեկավարությունը: Արդյունքում՝ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի պետական համալսարանում հունիսին ստեղծվեց Mass media գիտակրթական կենտրոնը, որը և իրավունք ունի իրականացնել կրթական ծրագիրը:
«Դիվերսիոն հետախուզության երկու փորձ կասեցվել է, ու հակառակորդը հետ է շպրտվել: Բացի այդ, երկու հազարով կրակոցների թիվը նվազել է»,- ասում է հրամանատարը:
ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերով` ինքը մի քանի անգամ խոսել է ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի հետ: Իսկ թե ինչի՞ մասին են խոսել` Մովսես Հակոբյանը չմանրամասնեց, սակայն հավաստիացրեց, որ, ինչպես նախկինում, այսօր էլ Արտակ Բուդաղյանը համարվում է բանակի հպարտություններից մեկը:
«Ես շատ հաճախ եմ զրուցում Տիգրան Սարգսյանի հետ, երեկ էլ եմ զրուցել, սակայն այս ընթացքում անգամ չեմ էլ հարցրել՝ ճի՞շտ են օֆշորի հետ կապված հրապարակումները, թե՞ ոչ: Եթե հարցնեի, նշանակում է՝ կասկածում եմ»,- ասաց ԼՂՀ վարչապետը:
Եթե մեկ անգամ չկասկածեիք, որ Մարտի 1-ը կարող եք կրկնել, էս երեխեքի գլխին հաստատ կրկնելու էիք: Բայց գիտեիք, որ չեք մարսելու: Երբ գիտեք, որ ձեր նախագահը բացակայում է կամ գնում է արձակուրդ, մարդասպանություններ են լինում` գուցե դրա համա՞ր չարեցիք:
Երբ գազի գնի թանկացումից հետո մի շարք նախաձեռնությունների անդամների հետ շրջում էինք քաղաքի փողոցներով, մեզ ճղում էինք, թե՝ մարդիկ, միացեք, վիճակը սարսափելի է, վեր կացեք, պահանջեք, որ սա չանեն, բոլորը խուսափում ու բառիս բուն իմաստով՝ փախնում էին: Հարց եմ տալիս՝ ո՞ւր էին այս մարդիկ, քնե՞լ էին
Մենք չենք կարող մեր փոքրիկ Հանրապետությունով մեն-մենակ պայքարել մեր հակառակորդ ինտերնացիոնալի դեմ: Բայց այն, ինչ առաջարկում է Եվրասիան` մեզ վերադարձնել որևէ կայսրություն `որպես «армяшка», մենք դրանք դեմ ենք»,- ասաց Ազատ Արշակյանը:
Այնտեղ չգիտեին, որ ես հայ եմ, հետո երբ իմացան, Կիևից արդեն տեղեկացրել էին սխալմունքի մասին եւ նորմալ ինձ վերաբերվեցին, թեեւ ներքուստ ես վախենում էի: Անակնկալի եկան, բայց ինձ չնեղեցին, հետո ինձ շատ լավ էին վերաբերվում, կերակրում էին, օգնում էին, ամեն ինչ նորմալ էր: Մի հատ մարդ կար, ինձ ասում էր՝ ինչով կարող եմ կօգնեմ, որ տուն հասնես եւ օգնում էր ինձ, այնպես որ՝ նորմալ է, շնորհակալ եմ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը քիչ առաջ հանդիպեց քաղաքապետարանի դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիների հետ: Ակտիվիստները Մակարյանի հետ հանդիպումից հետո երաժշտություն միացրին և սկսեցին պարել: Նրանք պարում էին երգչուհի Լիլի Ալենի «Fuck you» երգի տակ: Այժմ էլ նրանք տարբեր երգեր են երգում: Քիչ առաջ էլ ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը, ում անունով ակտիվիստների […]
Երևանի քաղաքապետարանի կայքում արդեն տեղադրվել են հաղորդագրություններ այն մասին, որ քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 24.07.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի 23.07.2013թ. իրազեկումը՝ ս/թ. օգոստոսի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
«Արմավիայի» ներկայացուցիչը 168.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչպես ստացվեց, որ ուղևորների թվի ավելացման հետ մեկտեղ ընկերությունը սնանկացավ
Մենք չունենք քաղաքական էլիտա, մենք ունենք իշխանություն, դա էլիտա չէ, նրանց մի մասը, ում ես ճանաչում եմ, ընդհանրապես էլիտա չէ: Այո´, նրանք կարող են լինել քրեական էլիտա. բանտում կա էլիտա, ասում են` ամենավատ հանցագործն էլիտա է:
Երևանի քաղաքապետարանի «Բարև, Երևան» ավագանու խմբակցությունը պատրաստվում է դատական գործընթաց սկսել Երևանի քաղաքապետարանի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ` հասարակական տրանսպորտի ուղեվարձն անհիմն բարձրացնելու մեղադրանքով:
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված ակցիայի մի խումբ մասնակիցներ հայտարարեցին, որ անժամկետ նստացույց են անցկացնելու: Նրան նշում են, որ նստացույցը շարունակելու են այնքան ժամանակ մինչև իրենց պահանջները կատարեն:
«Այսպես անակնկալ կերպով բարձրացնելը և հետո հետ քաշվելը անհարգալից վերաբերմունք է մեր հասարակության նկատմամբ, նրանք չգիտեին, որ մենք կարող ենք ընդվզել…»
Այս պահին մի խումբ ակտիվիստներ ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետրանի առջև: «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության մի խումբ անդամներ քաղաքապետարանին ներկայացնում են մի խումբ պահանջներ՝ մասնավորապես…
«Ես էլի տեղափոխելու եմ մարդկանց, այիսնքն՝ որ ուղղությամբ գնալու եմ, մարդկանց տեղափոխելու եմ: Համոզված եմ, որ շատ մարդիկ են այդպես անելու»:
«Եթե հասարակությունն իրոք ոտքի է կանգում, իշխանությանն այլ բան չի մնում, քան լսել հասարակության ձայնը»:
Գոյություն ունի գենային ինժեներիա, որը որոշակի հատկանիշներ ուսումնասիրելով՝ ուզում է այդ հատկանիշները ներդնել որոշակի մոլեկուլների կամ, ասենք, մարդու ԴՆԹ-ի մեջ: Նպատակն այն է, որ մարդու օրգանիզմը հատուկ ռեակցիաներ է ստեղծում որոշակի պայմաններում կամ հիվանդությունների նկատմամբ:
«Հայ մասնակցի հագուստն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Այն շատ ծանր է, այդ պատճառով Մերին չի կարող բեմում իրեն աշխույժ դրսևորել»,- ասել է Զադորինան: Մրցույթից հետո հագուստը կհանվի վաճառքի: