Մոսկվան արձագանքել է G20-ի գագաթնաժողովին Պուտինին հրավիրելու ԱՄՆ-ի քայլին
Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ G20-ի առաջիկա գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինին հրավիրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ստացված հրավերը։
«Մենք լսել ենք համապատասխան հրավերը, շնորհակալ ենք ամերիկյան կողմին և ողջունում ենք այն։ Մենք կկողմնորոշվենք և հետագայում այս թեման կքննարկենք դիվանագիտական խողովակներով»,- նշել է Կրեմլի խոսնակը:


