Միրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։

«Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մուխտար Տլեուբերդիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել գործունեության մեջ։Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կապակցվածության զարգացմանը և Արևելք-Արևմուտք նոր տրանսպորտային երթուղիների զարգացման կոնկրետ ծրագրերի: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման և բազմամոդալ փոխադրումների ընդլայնման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրի խթանման շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գոհունակությամբ ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի շփումների ակտիվ դինամիկան՝ միտված գործընկերության հստակ արդյունքների ապահովմանը: Անդրադարձ է կատարվել Երևանում հոկտեմբերին կայանալիք COP17-ի շրջանակներում փոխգործակցությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930