Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր պետությունը կործանման եզրին մոտ է գտնվում
Րաֆֆի Հովհաննիսյանի պասիվությունը քաղաքական դաշտում ամենևին պայմանավորված չէր ապրիլի 9-ի դեպքերից հետո Մոսկվա կամ Վաշինգտոն կատարած այցերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես եղել եմ ամեն տեղ՝ անելով իմ քայլերը, որպես ՀՀ քաղաքացի՝ բարձրացնելով մեր խնդիրները: Ոչ մի այց չի կարող պայմանավորվել իմ գործողություններով: Այդպես զուգադիպեց, որ ինձ Մոսկվա հրավիրողները խնդրեցին, որ հանդիպումը մնա խորհրդապահական: Մնացածը՝ ես եղել եմ հրապարակում, արդեն մի քանի անգամ խոսել եմ ապրիլի 9-ի մասին ու ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ այս պայքարը տևական պայքար է: Այդ օրը եղավ աննախադեպ երդմնակալություն, եղան ակնկալիքներ, որոնք չիրականացան: Մեկն ուներ ընդհարման, մյուսը վարչապետի, երրորդը՝ հատուկ վերաբերմունքի պահանջ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իր համար ակնհայտ է, որ քաղաքական ռեսուրսը ապրիլ 9-ին այնպիսին չէր՝ ոչ քանակով, ոչ որակով որևէ մեկի ախորժակը բավարարվելու համար:
Նա շեշտեց, որ պայքարը տևական է: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտեց, որ ինքը այս ընթացքում մարզեր է այցելել՝ «առանց հրավառության», իսկ այսօր պատրաստվում է Գյումրի ու Վանաձոր մեկնել: «Այս քանի շաբաթերի ընթացքում այցերը մարզեր կավարտվեն ու կնախապատրաստվենք համապետական աշնանը: Ոչ թե հատվածապաշտ, այլ ՝ համազգային հեղափոություն տեղի կունենա աշնանը»: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին միանալ սեպտեմբերին իր կողմից նախատեսված կլոր սեղանին: «Ես չպետք է ուզենայի սա ընդդիմադիր ու իշխանական բանավեճ դարձնել: Մեր պետությունը կործանման եզրին մոտ է գտնվում: Կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին, նախաձեռնություններին համազգային քննարկում, կլոր սեղան կազմակերպել՝ ով անհրաժեշտ է համարում, ով ուզում է գալ կլոր սեղանի շուջ ու քննարկել կործանիչ իրավիճակից դուրս գալու ուղիները՝ ես պատաստ եմ: Ընդդիմությունը միայնակ չի կարող անել, ոչ էլ գործող իշխանությունը»,- նշեց նա՝ շեշտելով, որ իր առաջրկը վերաբերում է նաև ՀՀԿ-ին: «Ով պատրաստ է, պետք է վիճակի ծանրությունը գիտակցի ու վերանայի իր մոտեցումները, եթե ոչ, ես սեպտեմբերին հանրային առաջարկ կանեմ: Այս վիճակով իշխանությունն ու ընդդիմությունը հինգ տարի չեն հանելու»,- հավելեց նա: