Պարգև Օհանյան. Քավության նոխազ է պետք

«Երբ Հրաչյա Հարությունյանը ցուցմունք տա, պատմի, որ արգելակները չեն աշխատել, նշանակվի փորձաքննություն, ամեն ինչ` կպարզի: Հարցը նրանում է, որ օտար` շովինիստ Ռուսաստանում մեծ քանակով զոհեր են եղել ու նրանց համար Հ. Հարությանը քավության նոխազ պետք է դառնա` անգամ, եթե օբյեկտիվորեն անմեղ է եղել, ու իրական մեղավորը մեքենան տրամադրողն է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է իրավագիտության թեկնածու, նախկին դատավոր Պարգև Օհանյանը: Վերջինս ավելացրել է, որ հենց դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքով պարզվի, որ վթարի պատճառը մեքենայի անսարքությունն էր, որի պարագայում շահագործումն անթույլատրելի էր` Հրաչյա Հարությանյանին կարող են արդարացնել:

Միաժամանակ նա նշել է. «Նման դեպքերում օբյեկտիվ քննությունը քիչ հավանական է լինում: Որովհետև, ցավոք սրտի, գործում է ոչ թե անմեղության կանխավարկածը, այլ` մեղավորության. միանգամից ասել են` 18 զոհ է եղել` այ ախպեր, իսկ դու անմեղության կանխավարկածի՞ց ես խոսում: Չեմ հավատում, որ կարդարացվի: Եթե մի տարի էլ նա ՌԴ-ում նստի` ողջ դուրս չի գա: Ողջ դուրս չի գա այն առումով, ինչ առումով որ խալաթ էին հագցրել»:

Կարդացեք «168 ԺԱՄ»-ի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս