Բաժիններ՝

Պատահար՝ Հյուսիսային պողոտայում

Քիչ առաջ պատահար է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում. Պուշկին փողոցի մոտակայքում գտնվող ստորգետնյա ավտոկայանի մոտ ականատես եղանք մարդկանց կուտակման: Պարզվեց, որ տեղի է ունեցել արտառոց դեպք` անցումի աստիճաններից  մարդ է ընկել: Քիչ անց ոստիկանների ուղեկցությամբ ծնողները ստորգետնյա անցումից դուրս բերեցին դեմքի վնասվածքներ ստացած մի երեխայի, ում այդ պահին արդեն դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան տեղափոխեց հիվանդանոց:

Ոստիկանության աշխատակիցներից պարզեցինք, որ տուժողը 10-ամյա աղջիկ է, ով, ըստ ոստիկանների, վնասել է դեմքը, սակայն կոտրվածքներ չի ստացել: Ի դեպ, ոստիկաններից մեկի խոսքով` դեպքը կարող էր նաև տեղի չունենալ, եթե ծնողները միայնակ չթողնեին երեխային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս