ԱՄՆ-ում պատրաստել, սակայն չեն հրապարակել Բրիտանիային, Ֆրանսիային և Կանադային քննադատող հայտարարությունը

Միացյալ Նահանգները պատրաստել, բայց չի հրապարակել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի քննադատությամբ հայտարարություն։ Փաստաթուղթը չեղարկվել է Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ներմուծումը սահմանափակելու այս երկրների պլանների ֆոնին։

Սեպտեմբերի 8-ով թվագրված հայտարարության նախագիծը, Reuters-ի փոխանցմամբ, պատրաստվել էր Իսրայելում ԱՄՆ դեսպանի օգնական Մայք Հաքաբիի նախաձեռնությամբ։ Դրանում պնդվում էր, թե երեք երկրների գործողությունները նպաստում են հակասեմականությանը, իսկ ձեռնարկվող քայլերը համեմատվում էին BDS շարժման հետ:

Գործակալության տվյալներով՝ նախագիծը չի ստացել Սպիտակ տան և Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խուսափել է այդ միջոցների ուղղակի քննադատությունից՝ նշելով միայն, որ Վաշինգտոնը մտադիր չէ հետևել Մեծ Բրիտանիայի որոշմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930