Սեդա Հարությունյան. Նստեցինք, որոշեցինք, որ հիմա պետք չէ գնալ Մոսկվա

168.am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, քիչ առաջ ասել էր, որ իրենց ընտանիքի անդամներից ոչ ոք կիրակի օրը ՄԻՊ Կարեն Անդրիասյանի հետ չի մեկնելու Մոսկվա:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը կիրակիր օրը Հրաչյա Հարությունյանի գործով մեկնելու է Մոսկվա:

168.am-ը Հրաչյա Հարությունյանի քրոջից՝ Սեդա Հարությունյանից հետաքրքրվեց, թե Հրաչյա Հարությունյանի ընտանիքին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարներին բավարար գումար չի՞ փոխանցվել, որպեսզի նրանցից որևէ մեկը կարողանա մեկնել Մոսկվա:

Ի պատասխան՝ տիկին Սեդան փոխանցեց, որ իրենք ընտանիքով քննարկում են անցկացրել ու որոշել են՝ հիմա չմեկնել. «Նստեցինք, որոշեցինք, որ հիմա պետք չէ գնալ: Ավելի լավ ա՝ դատի ժամանակ գնանք: Հիմա պետք չի»:

Կարդացեք նաև

Պատճառն, ըստ նրա՝ ֆինանսական չէ. «Չէ… ուղղակի այդպես որոշեցինք: Ո՞նց ասեմ… Մտածեցինք, որ դրա կարիքը հիմա չկա»:

Նա հայտնեց նաև, որ բացված հաշվեհամարին բավական գումար փոխանցվել է, սակայն դժվարացավ կոնկրետ նշել, թե որքան գումար է հավաքվել մինչ օրս:

«Թիվը չգիտեմ: Չեմ հիշում»,- ասաց նա:

Իսկ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ կիրակի օրը Մոսկվա սպասվող այցից Հարությունյանների ընտանիքը մեծ ակնկալիքներ ունի. «Հույս ունեմ, որ ինքը գնա՝ դրական մի փոփոխություն կլինի: Հույսն Աստված է: Շնորհակալ եմ բոլորիցդ, դուք (նկատի ունի լրագրողները:- Տ.Մ.) ամեն ինչ անում եք, պետությունն էլ: Բայց հույսս` Աստված է: Եթե այդ ծանր վիճակից ինքը ողջ մնաց, ուրեմն ամեն ինչ լավ կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս