Արագած գյուղի 10 շրջանավարտից 9-ը բուհ է ընդունվել

Եթե 2012 թվականի համեմատ 2013 թ. բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած շրջանավարտների թիվը պակասել էր 3 հազարով, ապա նվազումը հավասարապես վերաբերում է բոլոր մարզերին: Սակայն Արագածոտնի մարզպետարանում իրենց մարզի այս տարի գրանցած կրթական արդյունքներից ոչ միայն գոհ են, այլև՝ հպարտ: Մարզպետարանի կրթության բաժնի պետ Սուսաննա Պետրոսյանը նախ՝ տեղեկացրեց, որ կրթության բաժինն ամենևին չի համակարգում միասնական քննությունները, այլ՝ մինչև 12-րդ դասարանի քննություններն է կազմակերպում:

Չեն համակարգում, սակայն արդյունքներից տեղյակ են. «Այս տարի ունեցել ենք ընդամենը 1250 շրջանավարտ, որոնցից 643-ը, այսինքն՝ ուղիղ կեսը, կեսից ավելին, դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դիմած շրջանավարտներից  570-ն ընդունվել են, մյուսներն ուղղակի ցածր միավորներ են հավաքել ու մասնակցելու են լրացուցիչ մրցույթին: Մարզի կրթական որակը բարձր է»,- հպարտանում է Կրթության վարչության պետը: Եվ, իբրև ասվածին ակնառու ապացույց՝ բերում է Արագած գյուղի օրինակը, որի տասը շրջանավարտից ինը բուհ է ընդունվել: Իսկապես բարձր արդյունք է: Ափսոս, Սուսաննա Պետրոսյանը տվյալներ չուներ, թե 570-ից քանիսն են կրկնուսույցների մոտ մարզվելով քննություն տվել, քանիսն էլ՝ իրենց իրավասության տակ գտնվող կրթական համակարգի, դպրոցական կրթության շնորհիվ:

Տեսանյութեր

Լրահոս