Բանակից կազատվեն՝ ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ նախագիծը

Նախագծով ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերով միջին մասնագիտական կրթություն ստացողներին նախատեսվում է տարկետում տրամադրել ուսումնառության ամբողջ ընթացքում։

Ուսումն ավարտելուց և ՆԳՆ-ում կամ ենթակա մարմիններում ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո նրանք կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետը լրացնելու դեպքում։

Առաջին փուլում նախատեսվում է ընդունել 70 սովորողի։ Տարկետման իրավունքը չի տարածվի 35 տարին լրացած անձանց վրա։ Նախագծի համաձայն՝ մեկ սովորողի մեկ տարի վեց ամիս կրթության հաշվարկային ծախսը 4 մլն 333 հազար 320 դրամ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930