Երևանում չեն դադարում հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ակցիաները: Դատելով վերջին ժամերին Մաշտոցի պողոտայում ծավալվող իրադարձություններից` կարելի է արձանագրել, որ քաղաքացիների ընդվզումը գնալով նոր թափ է ստանում:
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը հենց նոր վերադարձել է արձակուրդից եւ ներկա պահին ոստիկանությունում հրավիրել է ՀՀ ոստիկանության կոլեգիալ նիստ:
Ժողովուրդը դիմել է Գագիկ Ծառուկյանին և ընդառաջելով նրանց, ինչպես նաև հաշվի առնելով ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտությունը արդեն իսկ 10 ավտոբուս ավելացել է անվճար երթուղիներում:
Երևանի կենտրոնական փողոցներում արդեն 3-րդ օրն անընդմեջ շարունակվում են «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիաները` ընդդեմ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման: Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ակցիայի մասնակիցները բողոքի ցույց անկացրեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց, այնուհետև կազմակերպեցին երթ` դեպի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք:
Գծի տերերը պլան են դնում վարորդների վրա, որոնք էլ ստիպված իրար վազանցում են, մտնում մրցակցության մեջ, իրար դեմ կտրում… Շատ ահավոր վիճակ է, իսկ այդ պլանը ազդում է վարորդի հոգեբանական վիճակի վրա, քանի որ նա ամեն ինչ անում է պլանը տալու համար:
Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը 3-4 ամիս առաջ քաղաքապետը խոստանում էր, որ թանկացում չի լինելու: Ինձ համար հետաքրրիր է և ես՝ որպես օմբուդսմեն, որպես պաշտոնյա, որպես մարդ, ակնակալում եմ լսել նաև այդ հիմնավորումները, որ ինձ քաղաքապետարանն ուղարկելու է. ի՞նչն է փոխվել չորս ամիսների ընթացքում, որ այդպես կտրուկ ակնկալիքները քաղաքապետի փոխվել են և փոխվել են տնտեական հիմնավորումն ու բազան:
Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնել։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է
Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ սկիզբ առած և ծավալվող ակցիան երևանյան գծատերերին ստիպել է փոփոխություններ մտցնել սեփական գործողություններում և, այսպես ասած, սպասողական տակտիկա իրականացնել։
Ակտիվիստներից մեկը նկատեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետևում է ակցիայի մասնակիցներին իր գրասենյակի պատուհանից: Իսկ Հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, իր հերթին դիմելով Տիգրան Սարգսյանին, ասաց. «Արի, բացատրություն տուր քո քաղաքացուն: Եթե դու ապիկար ես, ուրեմն հեռացի´ր: Մենք` ՀՀ քաղաքացիներս, դժգոհում ենք կառավարության քաղաքականությունից…Հերիք եղավ, բոլ եղավ, եկեք պատասխան տալու»:
«Ինձ ոստիկանությունում ասացին, որ ցանկանում են տղաներին այդ գործի շրջանակներում հարցաքննել: Հիմա նրանց կարգավիճակը բերման ենթարկվածի կարգավիճակ է և նրանցից յուրաքանչյուրի բերման ենթարկելու 3 ժամը լրանալուց հետո պետք է ճշգրտվի հետագա կարգավիճակը: Հույս ունենանք՝ բոլորին ազատ արձակեն: Ինձ ասացին նաև, որ քրեական գործը հարուցված է 316 հոդվածի ու 185 հոդվածի հատկանիշներով»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները, Վիլեն Գաբրիելյանը…
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները:
«Տարոն Մարգարյանն ուներ երկու հնարավորություն` գործել որպես գծատեր կամ որպես Երևանի քաղաքապետ»,- այսօր ասել է «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը
Նավասարդյանների ընտանիքը ամբողջությամբ ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:
«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի կազմակերպիչներից մեկը քիչ առաջ 168.am-ի թղթակցին հայտնեց, որ ոստիկանները ձերբակալել են 3 ակտիվիստի:
«Երկիրն իր առջև նպատակ է դրել՝ ունենալ 5-7% աճ»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Ամեն անգամ անցնելով մեր Յոթ Վերքի մոտով` խաչակնքվում ու փառք եմ տալիս Աստծուն, որ Եկեղեցիս չեմ ուրացել:
Հունիս-հուլիս ամիսներին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 3 գյուղերում` Հագվի, Շամլուղ և Աքորի, գրանցվել է խոզերի պաստելիոզ հիվանդություն. Հագվիում` 3, Շամլուղում 2, Աքորիում 1 տնտեսություն: Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է հունիսի 6-ին` Հագվիում, վերջինը` հուլիսի 7-ին:
«Ներմուծման անկումը միանշանակ պայմանավորված է նրանով, որ դեֆիցիտ ենք իջեցնում և դրամավարկային քաղաքականությունը պահում ենք բավականին խիստ մակարդակի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը
«Նաիրիտի» աշխատակիցները, ամենայն հավանակությամբ, վաղը դուրս կգան բողոքի ակցիայի և գործարանից կուղղվեն դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը:
Քաղաքացիներին իրենց աջակցությունը հայտնելու համար մի շարք հայտնի դեմքեր` դերասաններ, երգիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ, պատրաստակամություն հայտնեցին սոցիալապես անապահով բնակինչերին սեփական մեքենաներով տեղափոխել անվճար:
Բողոքի ակցիային փորձեցին խոչընդոտել ոստիկանները, որոնք հորդորում էին դադարեցնել ակցիան: Լարվածությունը մեծացավ, երբ ակտիվիստներից մեկին փորձեցին բերման ենթարկել ոստիկանություն
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում էր. նա հերթական երթուղին էր անցկացնում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նորքի զանգված:
Նոր նորքի 2-րդ զանգավածի կանգառում երիտասարդների ակցիային միացան հավաքված մարդիկ, ինչը շարժեց գծատերերի զայրույթը: Թվով 5 տղամարդ կանգառում կանգնած վերահսկում էին իրավիճակն ու արգելում էին ակտիվիստներին թռուցիկներ փակցնել երթուղայինների վրա:
Արդեն մի քանի օր է՝ Երևանի վարչական տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում տրանսպորտի թանկացման խնդրի շուրջ: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք Ֆոտոլուր գործակալությունն արել է տարբեր ժամերի և տարբեր վարչական շրջաններում:
«Այսօրվա իշխանությունը՝ բացի սեփական վերարտադրությունից, այլ խնդիր չունի լուծելու: Դրա համար էլ մի օր գնում ենք Ռուսաստան, մի օր Եվրոպա… ես էլ չեմ հասկանում»,- ասաց Բագրատ Ասատյանը: «Ձեզ էլ թվում է՝ Եվրոպայում նստած մեր մասին են մտածում, հա՞»,- հակադարձեց ԲՀԿ-ական տնտեսագետը:
Տրանսպորտի գնի թանկացման դեմ բողոքող նախաձեռնությունների վերաբերյալ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասել է, թե հասարակական շարժումը պետք է «կտրելու ատամ ունենա», որպեսզի իր հետևեից փոփոխության հանգեցնի:
«Այս հիմնավորումն ուղղակի աբսուրդ է: Սա կեղծարարություն է: Մեզ մի հատ թղթի կտոր են քցել… ամոթ էլ ա: Դուք հաշվարկներ երբևէ տեսե՞լ եք: Դե մի երեքով նստել են սեղանի շուրջ, մի բաժակ էլ խմել են, հավանաբար, ու ասել էլ , լավ, սենց անենք»
Պաշտպանի աշխատակազմի հայտարարության համաձայն՝ նախատեսվում էր պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին. նա պետք է հանդիպումներ ունենար նաև գործի հետ կապված անձանց հետ:
Հրաչյա Հարությունյանի ընտանիքին դեռևս չի հաջողվել խոսել վերջինիս հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյայի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: «Երեկ չենք խոսսել հորս հետ: