Թուրքիայում քուրդ գրող է ձերբակալվել

Քրդական ու թուրքական գրականության ակնառու դեմքերից Սյուզան Սամանջըն ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում վայրէջք կատարելուն պես։ Նա Թուրքիա էր մեկնել Շվեյցարիայից, որտեղ ապրում է շուրջ 18 տարի և վերջին 10 տարում չի մեկնել Թուրքիա և հեռու է եղել ընտանիքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրա փաստաբան Էրեն Քեսքինը հայտնել է, որ Սամանջըն ձերբակալվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչությունա նելու մեղադրանքով։ Օդանավակայանի դատարանում գրողին ազատ են արձակել՝ երկիրը չլքելու պայմանով։ Քուրդ գրողի փաստաբանը պնդում է, որ Սամանջըի ազատ արձակումն այդ պայմանով մարդու իրավունքների խախտում է և խոսքի ազատության սահմանափակում։

Նշենք, որ 2015-ին Սամանջըն առաջին անգամ գրել է մայրենի լեզվով՝ քրդերենով։ Նրա պատմվածքների ժողովածուն՝ «Ew Jin û Mêrê Bi Maske» (Դիմակավորված կանայք և տղամարդիկ), լույս է տեսել «Ավեստա» հրատարակությունների կողմից։

Նրա վերջին վեպը՝ «Մեծ փորով քաղաքը», լույս է տեսել 2016-ի հոկտեմբերին։ Նրա գրչին են պատկանում նաև քրդերեն առաջին վեպը՝ «Խեղճ Միրզան», որը լույս է տեսել 2019-ի հոկտեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930