Րաֆֆի Հովհաննիսյան. Դանակը պետական ոսկորին է հասնում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ասուլիսում  անդրադառնալով ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին, թե ոչ իշխանական ուժերը վերջին շրջանում պասիվացել են` ընդդիմադիր դաշտում տեղերը թափուր թողնելով, ասաց. «Քննադատությունները շատ են, ուղղված են նաև ինձ, «Ժառանգությանը»: Չեմ ուզում կրկնել: Քչերն էին հավատում, որ ժողովուրդը մինչ ընտրական կամ հետընտրական քայլերին կգնար, բայց գնացին: Այդ քայլին մարդիկ գնացին` ակնկալելով, որ լուծում կլինի, կյանքի ինչ-որ փոփոխություն: Դրա համար այդ հիասթափությունը կա, որը վերաբերում է բոլորին: Կարող եմ ասել առանց «եթե»-ների, որովհետև հիմնական պատասխանատուն ես եմ: Ընդդիմադիր դաշտը, քաղաքացիական տարատեսակ նախաձեռնությունները եթե լինեին նույն պայքարի մեջ մինչև փետրվարի 18-ը, միգուցե այլ լիներ իրավիճակը»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե հնարավո՞ր է, որ իրենք միանանան Հայ ազգային կոնգրես կուսակցության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իմփիչմենթի ենթարկելու մասին առաջարկին: Ի պատասխան Ր. Հովհաննիսյանն ասաց, թե իրենք այդ հարցը չեն քննարկել, ապա հորդորեց ուսումնասիրել իմփիչմենթ եզրը. «Դա լրիվ ուրիշ հասկացություն է»,- ասաց նա:

Նաև շեշտեց, որ իշխանափոխության համար բոլոր հիմքերը կան և ինքն արդեն դրա իրականացման համար երկու առաջարկ է արել. «Եթե մեկը երրորդ առաջարկն ունի` թող լինի: Առանց արհեստական վերջնաժամկետներ տալու, եթե մինչև սեպտեմբերի 21-ը չլինի նոր քայլ, հրապարակային հասարակական պահանաջարկ, ուրեմն՝ ես կանեմ իմ առաջարկն այդ ուղղությամբ: ՀԱԿ լինի, ՀԱԿ-ից դուրս եկած գործընկերներ լինեն, Դաշնակցություն, թե քաղաքացիական նախաձեռնություններ, ոչ կառավարական ոչ ընդդիմադիր «Բարգավաճ» ամեն մեկը… այո, այդքան ընտրագողությունից կեղծարարությունից հետո ավելացնում եմ նաև Հանրապետականին այս շարքին` ասելով, որ դանակը պետական ոսկորին է հասնում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս