Շատ կարևոր էր այդ հանդիպումները սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ վերջում մարդկանց մոտ ոգևորությունը շատ-շատ ավելին էր, քան սկզբում, որովհետև սկզբում ոչ մեկը չէր պատկերացնում, թե ինչպես է լինելու և ինչ է լինելու:
Ես դեմ չեմ, թող քննությունը գնա` ինչպես հարկն է, ոչ թե մարդու իրավունքները տրորելով…տեռորիստին բերեն դատարան` կոստյում-շալվարով, կոկիկ հագնված, իսկ դժբախտ պատահարի… բերեն կանացի խալաթով, չգիտեմ` ինչ քստիկներով, դա ճի՞շտ է, դա մարդու իրավունքների ոտնահարում չէ՞:
Բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստները Գյումրիում ՌԴ հյուպատոսարանից պահանջել են ընդունել և Հարությունյանին փոխանցել իրենց կողմից բերված «Հայաստան» գրառումով և հայկական զինանշանով շապիկը:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ այս պահին տեղի ունեցող բողոքի ակցիային քիչ առաջ միացան նաև Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատները. հայրը՝ Հովսեփ Հարությունյանը, եղբայրը՝ Հայկ Հարությունյանն ու քույրը՝ Սեդան:
Միջադեպին միջամտեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով նույնպես հայտարարեց, թե այդկերպ խախտվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը, քանի որ դա ինքնաբուխ հավաք է և դրանով որևէ օրենք չի խախտվում:
Ռուսական ինտերնետային ռեսուրսներում հայ բլոգերները ակտիվ են` բարձրաձայնելու Հրաչյա Հարությունյանի հետ կապված խնդիրները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ): Նրա խոսքով` որևէ ազգամիջյան բախում հայ և ռուս բլոգերների միջև չկա. երկու կողմն էլ համակարծիք է` բողոքելով դատարանի վատ վերաբերմունքի դեմ:
Փորձագիտություն անցկացնելու մեր համակարգն ամենալավ համակարգն է ամբողջ ԱՊՀ տարածքում: Բազմաթիվ ԱՊՀ երկրներ ցանկանում են անգամ այդ համակարգը գնել, որովհետև այն բավականին լավ է աշխատում
«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր համարվող «Կամազ» բեռնատարի վարորդ ` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը:
«Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։ Հ.Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»:
«Եթե անգամ Հրաչյա Հարությունյանը հագուստ չուներ, ինչ-ինչ պատճառներով այն բացակայում էր, դատարանը պետք է պատշաճ հագուստ տրամադրեր նրան»:
Հայաստանի իշխանությունը չկարողացավ ազդել «Գազպրոմի» վրա և թույլ չտալ գազի գնի բարձրացում: Հիմա իշխանության առանձին օղակներ փորձում են ադմինիստրատիվ միջոցներով թույլ չտալ գազի գնի բարձրացման հետևանքով այլ ապրանքների և ծառայությունների թանկացումը:
– Իհա՛րկե հավատում եմ (Տիգրան Սարգսյանին:-Տ.Մ.): Եթե մարդն ասում ա` փաստեր էլ չկան, ինչի՞ չհավատամ:
ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է մինչև 2020 թվականը փուլ առ փուլ հրաժարվել պարտադիր ապահովագրության բոլոր տեսակներից: Արդյո՞ք Հայաստանում կարելի է սպասել նույն բանը։
Գազի գնի բարձրացումից հետո հանրապետությունում գործող գազալցակայանները ավտոմեքենաները լիցքավորում են գազի 1 խ/մ-ն 200 դրամով` նախկին 160 դրամի փոխարեն: Վերջին օրերին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներն այցելում են գազալցակայաններ և փորձում են դրանց սեփականատերերին պարտադրել իջեցնել գազի գինը և այն վաճառել 190 դրամով:
Այս տարի նույնպես, ինչպես խորհրդային տարիներին, ուսանողները իրենց անունները փնտրում էին բուհերի պատին փակցված ցուցակներում:
Արարատի մարզի սոցիալական ծանր իրավիճակը ենթադրել էր տալիս, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակասած կլինի: Գնահատման և թեստավորման կենտրոնի համարգչային բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Կիրակոսյանը 168.am-ի հարցումին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ, իրենց տվյալների բազայի համաձայն, Արարատի մարզը 2012 թվականին ունեցել է բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած 1188 դիմորդ:
Այս տարվա մայիսի 12-ի կարկուտը չի խնայել նաև Արմավիրի մարզի Շենավան համայնքի հողատարածքները: Այստեղ գյուղացիները 100 տոկոսով կորցրել են սպասվող բերքն ու հայտնվել անելանելի վիճակում:
Եթե Ղարաբաղի մի քանի շրջաններում և Ստեփանակերտում քաղաքացիներին անհանգստացնում է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից «Սմերչ» զինատեսակի ձեռքբերումն ու դրա հետևանքները, Քաշաթաղի շրջանի Եզնագոմեր համայնքում, որն ընդգրկում է Եզնագոմեր, Սպիտակաջուր և Շրվական գյուղերը, ընդհանրապես տեղյակ չեն այդ մասին:
ՀՀ Ոստիկանությունից հաստատում են, որ երեկ` հուլիսի 14-ին` ժամը 02.20-ի սահմաններում, Երևանի Փափազյան փողոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով:
Վերին Պտղնին Կոտայքի մարզի ակտիվ ու զարգացող համայնքներից է: Թվով 1011 բնակիչ ունեցող համայնքն ամբողջովին ասֆալտապատ է, գիշերային լուսավորության խնդիրներն էլ լուծված են:
Ներկայացնում ենք Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված հրաժարականի նամակը
Տանտերերի կազմում գերազանց խաղ ցուցադրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով ոչ միայն ամենաակտիվն էր «Կուբանի» կազմում, այլև 74-րդ րոպեին գերազանց իրացրեց իր իսկ վաստակած տուգանայինը՝ հավասարացնելով հանդիպման հաշիվը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Անուշիկն ասաց, որ մի փոքր հանգստից հետո կվերադառնան երևանյան համերգներին:
168.am-ի հետ զրույցում ռեժիսորը պատմում է իր և երգչուհու համագործակցության, առաջիկա նախագծերի մասին:
Եթե դուք դեռ չեք տեսել Խորեն Սահակյանի` դաշտային ծաղիկներից պատրաստած աքսեսուարները, ապա շատ բան եք կորցրել: Սակայն դեռ ուշ չէ, կարող եք տեսնել, ուսումնասիրել, ցանկության դեպքում՝ նաև գնել ու կրել դրանք:
Բալենու տերևը պարունակում է մանրէասպան ֆիտոնցիդներ, կումարին, տանին, խեժանյութ, ամիգդալին։
Դեղագործության զարգացումը բավականին մեծ պոտենցիալ ունի Հայաստանում: 2012-ին շուրջ 15 դեղարտադրողների կողմից թողարկվել է մոտ 3.8 մլրդ դրամի արտադրանք (2011-ի համեմատ աճը` 6.8%), 2013-ի հունվար-մայիսին` 1.9 մլրդ դրամ (աճը` 29.3%):
Հուլիսի 12-ին` երեկոյան, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Երեկ Երևանի Ազատության հրապարակում հացադուլի և նստադուլի մասին է հայտարարել հերթական հայ զինվորականը: Հացադուլավորն Արցախյան ազատամարտի մասնակից Շամիր Սահակյանն է, ով միացել է «Շուշի 92» նախաձեռնող խմբին
«Ոսկե ծիրան» ամենամյա 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում երևանյան հանդիսատեսի կողմից մեծ արձագանք ստացավ ավստրիացի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլի եռերգությունը՝ «Դրախտ. Սեր», «Դրախտ. Հավատ», «Դրախտ. Հույս»: