ՎԶԵԲ-ը կնվազեցնի Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը

Վերակառուցման և զարգացման բանկը, ըստ ամենայնի, կնվազեցնի Հայաստանի համախառն ներքին արդյունքի վերաբերյալ իր կանխատեսումները: Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց ՎԶԵԲ գլխավոր մասնագետ Ալեքսանդր Պիվովարսկին:

Ըստ նրա՝ այս տարվա առաջին 3 ամիսների կտրվածքով Հայաստանում բավականին լավ մակրոտնտեսական ցուցանիշներ են արձանագրվել, բայց երկրորդ եռամսյակը բավականին լուրջ հարված է ստացել էներգակիրների թանկացման սպասումների արդյունքում: Ապագայում գազի թանկացումը և դրա հետևանքով սպառողական գների աճը կազդեն ՀՆԱ վրա: Ա.Պիվովարսկիի խոսքով՝ ՎԶԵԲ-ն իր վերջին կանխատեսումը հրապարակել էր մայիսին՝ 2013 թ. համար ՀՆԱ աճը կանխատեսելով 5%, բայց դրանում սակագների աճը հաշվի չի առնվել. «Դա անակնկալ էր և կարող է հակառակ ազդեցությունն ունենալ»:

Հաջորդ գնահատականը կտվի միայն հոկտեմբերին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031