Այս պահին Վալերի Օսիպյանը դեռևս շարունակում է բանակցել երթի կազմակերպիչների հետ, որպեսզի վերջիններս դադարեցնեն երթն ու 5 հոգով գնան ՀՀ նախագահի հետ հանդիպման: Սակայն ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ իրենք պահանջում են չեղյալ հայտարարե; էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին ՀԾԿՀ կայացրած որոշումը:
Առաջիկա շաբաթվա ընթացքում Մարսելի «Օլիմպիկը» պրոֆեսիոնալ պայմանագրեր կկնքի երիտասարդական կազմի երեք ֆուտբոլիստների հետ: Այդ ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: Մյուս ֆուտբոլիստներն են Բիլ Տուիլոմային և Ստեֆան Սպարանյային:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներին և զգուշացրեց. «Հարգելիներս, դուք երիտասարդ եք, չեք հասկանում՝ ինչ է լինելու: Մեկ անգամ ևս ասում եմ՝ նախագահը պատրաստ է 3-4 հոգու ընդունել, պատկերացնո՞ւմ եք՝ նախագահն է ցանկանում ձեզ տեսնել»:
Եթե ցանկանում եք շատ կարճ ժամանակահատվածում կորցնել ավելորդ կիլոգրամները և վերականգնել ձեր իդեալական քաշը, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է:
«Հայաստանն ու Վրաստանն ունեն հակադրվող արտաքին քաղաքական ուղիներ, բայց մեծաթիվ ընդհանուր շահեր»,- Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Վրաստանի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին` անդրադառնալով Հայաստանի ու Վրաստանի որդեգրած ինտեգրացիոն ուղիներին:
Դատարանում տուժողի քույրը, ով նրա իրավահաջորդ է ճանաչվել, քաղաքացիական հայց ներկայացրեց մոտ 880 հազար դրամի չափով, որում ներառված էին հուղարկավորության հետ կապված ծախսեր: Տուժողի իրավահաջորդն ասաց նաև, որ դեպքից հետո մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և դեղերը մինչև օրս ինքն է գնում՝ նշելով, որ ցանկանում է՝ իր պահանջը բավարարվի:
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, «Լինսի» հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանի պնդմամբ՝ լուրերը, թե ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը իր տրամադրած միջոցների փոշիացման պատճառով է փակել հիմնադրամը, չեն համապատասխանում իրականությանը։
Մերսիսայդցիները քննարկում են հնարավորությունը` ուժեղանալ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստով:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել «Լիվերպուլին» 63 մլն եվրո՝ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռահիմ Սթերլինգի համար, բայց դա կլինի վերջին առաջարկը` կատարված քաղաքայինների կողմից:
Իր սմարթֆոնային բիզնեսը Microsoft-ին վաճառելուց հետո ֆիննական Nokia ընկերությունը կենտրոնացել էր հեռուստասարքավորումների ու ծառայությունների վրա: Սակայն պարզվում է, որ ընկերությունը չի մոռացել նաև հեռախոսների իր օգտատերերի մասին՝ 2016թ. վաճառքում կհայտնվեն նոր Nokia հեռախոսներ:
Ֆիզիոգնոմիկայի մասնագետները պնդում են, որ քթի ձևով հնարավոր է որոշել մարդու բնավորությունը: Այդ պնդումը պատահական չէ, քանի որ քիթը գտնվում է մեր դեմքի կենտրոնում, և այն ոչ միայն թթվածնի ուղեկցորդն է դեպի մեր թոքերը, այլ նաև հանդիսանում է հավասարակշռության գնահատման և դեմքի համաչափության հենման կետը:
Բոլոր տեսակի կարծրատիպերից ազատվելը դժվար է, սակայն անհրաժեշտ է: Դրանց պատճառով մենք շատ բաներից ենք մեզ զրկում: Հատկապես սա վերաբերում է սննդին:
Այժմ գրեթե բոլոր հեռուստաալիքներում պտտվում է գովազդ, որտեղ հայտնի ավստրալացի մոդել Միրանդա Քերը պատմում է, թե ինչ պետք է օգտագործել թեփից ազատվելու համար: Նա նման շատ գովազդներում է մասնակցում, բայց իրական կյանքում կարծես չունի ոչ մի խնդիր՝ արտաքին տեսքի հետ կապված:
Քնելուց առաջ ուտելու լավագույն մթերքների մասին մտածելիս դժվար թե մտաբերեք մեղրը, քանի որ այն քաղցր է, իսկ քաղցրը՝ քնելուց առաջ այնքան էլ լավ միտք չէ: Այնուամենայնիվ, մեղրն ուրիշ է, քանի որ այն ունի բնական բաղադրիչներ, նույնիսկ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս մեղրն ուտել քնելուց առաջ:
Ներկա կենսակերպը բացասաբար է ազդում առողջության վրա: Կայքն առաջարկում է 3 միջոց՝ ենթաստամոքսային գեղձի ճիշտ աշխատանքն ապահովելու համար:
Աղիքային վարակներից զերծ մնալու համար՝ Լ. Թորոսյանը խորհուրդ տվեց մրգերն ու բանջարեղենը մանրամասն լվանալ հոսող ջրով. «Սննդամթերքը պետք է պահել փակ տարաներում, որովհետև միջատները, ճանճերը կարող են կեղտոտել սննդամթերքը, փչացող և հատկապես շուտ փչացող սննդամթերքը պետք է պահպանել միայն սառնարանային պայմաններում, պետք է հստակ տարանջատել կիսաեփ, եփված և հում սննդամթերքը: Իհարկե, պետք է խուսափել սնվել այնպիսի սննդամթերքով, որոնք պատրաստվում և վաճառվում են ոչ պատշաճ պայմաններում, որտեղ չկան սառնարանային պայմաններ, հոսող ջուր, այդ թվում՝ տաք ջուր»:
Սուպերմոդել Միրանդա Քերն ազատորեն պատմում է գեղեցկության, բարեկազմության ու լավ տրամադրության իր գաղտնիքների մասին, սակայն նա քիչ է խոսում անձնական կյանքի մասին:
Եթե ճաշի ժամին մեկ բաժակ գինի եք խմում, դա ոչ մի կերպ չի կարող վնասել ձեր օրգանիզմին: Ամեն ինչ հանգում է այն եզրակացության, որ միայն ֆիզիկական աշխատանքի և առողջ սննդակարգի բալանսը կկարգավորի օրգանիզմի աշխատանքն ու առողջություն կպարգևի:
Քըրք Քըրքորյանը չէր սիրում հարցազրույցներ տալ ու հրապարակային կյանք չէր վարում: Նա միշտ խուսափել է հրապարակայնությունից:
Հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկը՝ Շոն Փենն ու Շառլիզ Թերոնը չեղյալ են հայտարարել իրենց նշանադրությունը, հայտնում է .spletnik.ru-ն՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները:
«Պետք է վախենալ միայն այն դեպքում, երբ կարծիքների մեծ մասը չեզոք են: Այդ դեպքում գաղափարի մեջ պետք է ինչ-որ բան փոխել, և, երբ հիմնականում կլինեն դրական կարծիքներ՝ պետք է սկսել աշխատանքները»:
Դիզայներական դուետի գլխավոր նպատակն էր այն մտքի տարածումը, որ կյանքում առաջնայինը ոգու ազատությունն է: Այդ գաղափարն իր արտացոլումն էր գտել էթնիկ նախշերում ու թեթև կտորներում, զգեստների վրայի թռչունների ու թիթեռների պատկերներում:
Տղամարդը կարող է տգեղ լինել, բայց այնքան անսովոր, բնական, խելացի, խոսակցության մեջ այնքան հետաքրքիր, այնքան լավ կարողանալ ներկայացնել իրեն:
Թեստը ճիշտ է 95%-ով: Հիմնական կանոններից մեկն այն է, որ Դուք պետք է գրեք այն, ինչ զգում եք, և այն, ինչ առաջինը ծագում է Ձեր գլխում:
Samsung-ն ընդլայնում է իր հասանելի, սակայն ֆունկցիոնալ սմարթֆոնների շարքը: Ընկերությունը ներկայացրել է երկու նորույթներ՝ J5 ու J7: Սարքերն աշխատելու են LTE-ցանցերում, իսկ ֆրոնտալ տեսախցիկները հագեցած են լուսարձակմամբ:
Չնայած Վոյցեխ Սչեսնիի հայտարարությանը, ով հասկացրել էր, որ մտադրություն չունի հեռանալ «Արսենալից» և ցանկանում է պայքարել հիմնական կազմում տեղ գրավելու համար, ակումբը, այնուամենայնիվ, շարունակում է Պետեր Չեխի տեղափոխման բանակցությունները:
Կա կարծիք, որ թվերի և մարդկանց միջև կա որոշակի կապ, օրինակ, տան հասցեն կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա։ Յուրաքանչյուր հասցե բնութագրվում է մեկ` 1-ից մինչև 9-ը թվանիշով, որը շատ հեշտ է հաշվել։
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի հետաքրքիր ուսումնասիրություն է սկսել: Պարզվում է, որ Լեհաստանի, Հունաստանի և մի քանի այլ դեսպանատներ վերջին շրջանում սկսել են սերտորեն համագործակցել նորաթուխ մի ընկերության հետ, որի հիմնադրի հետքերը տանում են, ըստ ամենայնի, դեպի օֆշոր:
«Ակտիվիստները չուզեցին, որ այնտեղ բոլորովին այլ թեմայով հանդիպում հավաքվի այս պահին, մտածեցին՝ մարդկանց ուշադրությունը չշեղել այլ ուղղությամբ, ու հետո դա կարող էր նաև այլ կերպ ընկալվել շատերի կողմից: Մեզ համար էլ շատ կարևոր է չխանգարել նրանց գործին, որովհետև, կարծում եմ, իրենք հիմա շատ կարևոր նպատակի ու հարցի շուրջ են համախմբվել»,- ասում է Անդրեն: