«Արսենալը» պատրաստ է Չեխին առաջարկել ռեկորդային պայմանագիր
Լոնդոնյան ակումբը մեծ ցանկություն ունի ձեռք բերել դարպասապահ Պետեր Չեխին:
Չնայած Վոյցեխ Սչեսնիի հայտարարությանը, ով հասկացրել էր, որ մտադրություն չունի հեռանալ «Արսենալից» և ցանկանում է պայքարել հիմնական կազմում տեղ գրավելու համար, ակումբը, այնուամենայնիվ, շարունակում է Պետեր Չեխի տեղափոխման բանակցությունները:
Մենեջմենթը պատրաստ է կնքել պայմանագիր 33-ամյա դարպասապահի հետ` շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձով, որն ակումբի պատմության մեջ ռեկորդային գումար է դարպասապահի համար:
Պետեր Չեխն ավելի շահավետ առաջարկություններ է ունեցել այլ երկրներից, սակայն չի ցանկանում լքել Լոնդոնը, և Արսեն Վենգերի թիմի հետ տարբերակն իդեալական է նրա համար:
Բացի դրանից, ակնհայտ է, որ «Չելսին» պատրաստ է հաշվի առնել ֆուտբոլիստի վաստակը և կարող է դարպասապահին վաճառել մրցակից ակումբին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը