
Շոն Փենն ու Շառլիզ Թերոնը բաժանվել են. ԶԼՄ-ներ

Հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկը՝ Շոն Փենն ու Շառլիզ Թերոնը չեղյալ են հայտարարել իրենց նշանադրությունը, հայտնում է .spletnik.ru-ն՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները:
Նրանց շրջապատի աղբյուրները հայտնում են, որ զույգի հարաբերությունները փչացել են Կաննի կինոփառատոնի ժամանակ, ուր գնացել էին՝ ներկայացնելու Շառլիզի մասնակցությամբ «Խելագար Մաքսը» ֆիլմը:
Հարաբերությունների խզումը նախաձեռնել է դերասանուհին:
Լրագրողները դեռ մեկնաբանություն չեն ստացել դերասաններից:
Հիշեցնենք, որ Թերոնի ու Փենի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2014թ. սկզբին: դերասանն անգամ այս տարվա հունվարին որդեգրել էր Թերոնի որդեգիր տղային: