Բաժիններ՝

«Լիվերպուլը» պլանավորում է գնել «Ռեալ Մադրիդի» վինգեր Դենիս Չեռիշևին

Մերսիսայդցիները քննարկում են հնարավորությունը` ուժեղանալ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստով:

Ռուսաստանի հավաքականի վինգերը կարող է նոր մրցաշրջանը սկսել «Էնֆիլդում», քանի որ «Լիվերպուլը» հետաքրքրված է Դենիսի ծառայություններով:

Անցած մրցաշրջանը Չեռիշևը վարձավճարով անցկացրել է «Վիլյառեալում», որտեղ մասնակցել է 45 խաղի և խփել է 7 գնդակ:

«Դեղին սուզանավը» պատրաստակամություն է հայտնել՝ պահել Դենիսին իր կազմում, բայց «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի համար տարբերակ գտնել Իսպանիայի սահմաններից դուրս:

Կարդացեք նաև

The Times-ի ֆուտբոլային մեկնաբանը հայտարարում է, որ մերսիսայդյան ակումբը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում կիսապաշտպանի նկատմամբ, բայց դեռ ոչ մի կոնկրետ քայլ չի կատարում նրա ձեռքբերման համար:

Նշվում է, որ Չեռիշևը կարող է արժենալ 15-20 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս