Բաժիններ՝

Nokia-ն դարձյալ կպայքարի սմարթֆոնների շուկայի համար

Իր սմարթֆոնային բիզնեսը Microsoft-ին վաճառելուց հետո ֆիննական Nokia ընկերությունը կենտրոնացել էր հեռուստասարքավորումների ու ծառայությունների վրա: Սակայն պարզվում է, որ ընկերությունը չի մոռացել նաև հեռախոսների իր օգտատերերի մասին՝ 2016թ. վաճառքում կհայտնվեն նոր Nokia հեռախոսներ, գրում է hitech.vesti.ru-ն:

Այս մասին գերմանական Manager Magazin-ին տված հարցազրույցում պատմել է ընկերության գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին:

«Մենք կորոնենք համապատասխան գործընկերների: Microsoft-ը պատրաստում է բջջային հեռախոսներ: Մենք պարզապես կմշակենք մոդելներ, իսկ հետո թույլ կտանք լիզենզավորել մեր բրենդը»,- ասել է նա:

Սուրին չի նշել, թե հատկապես ինչ ծրագրային հարթակ են օգտագործելու այդ սարքերը:

Կարդացեք նաև

Ներկայում Nokia-ն իրավունք չունի թողարկել սմարթֆոններ ու հեռախոսներ՝ Microsoft-ի հետ կնքած պայմանագրի համաձայն:

Սակայն 2016-ին այդ արգելքն արդեն չի գործի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս