Չե՞ք կարողանում քնել ամբողջ գիշեր: Փորձեք լյարդի հրաշալի «վառելիքը»

Քնելուց առաջ ուտելու լավագույն մթերքների մասին մտածելիս դժվար թե մտաբերեք մեղրը, քանի որ այն քաղցր է, իսկ քաղցրը՝ քնելուց առաջ այնքան էլ լավ միտք չէ:

Այնուամենայնիվ, մեղրն ուրիշ է, քանի որ այն ունի բնական բաղադրիչներ, նույնիսկ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս մեղրն ուտել քնելուց առաջ:

Այդ բժիշկների թվին է պատկանում նաև բժիշկ Ռոն Ֆեսենդեն, ով «The honey revolution: Restoring the Health of Future Generations» գրքի հեղինակն է:

holisticlivingtips.com-ի հաղորդմամբ՝ Ֆեսսեմանի կարծիքով՝ մեղրը հրաշալի է քնելուց առաջ: Մեղրը կարող եք օգտագործել օրվա յուրաքանչյուր ժամի, բայց ավելի հաճախ՝ քնելուց առաջ, որպեսզի հոգ տանեք առողջության մասին նույնիսկ քնած ժամանակ: Մեղրը գուցե ամենաքաղցր ուտելիքներից մեկն է, բայց դա չի նշանակում, որ այն կարող է վնասակար լինել օրգանիզմի համար:

Կարդացեք նաև

Մեղրը պարունակում է ֆրուկտոզա և գլյուկոզա, որոնք օգնում են լյարդին, մի օրգան, որն աշխատում է անգամ քնած ժամանակ:

Մեղր ուտելը նշանակում է, որ լյարդը ստանում է գլիցոգենի օրական չափաքանակը, և քնելուց առաջ մեղր ուտելը կարող է ծառայել՝ որպես լյարդի վառելիք:

Եթե քնելուց առաջ մեկ կամ երկու թեյի գդալ մեղր եք ուտում, ապա այդպիսով լյարդը սնուցում եք գլիցոգենով: Մեղրը նաև օգնում է ուղեղում մելատոնինի արտազատմանը, որն էլ հանգեցնում է ինսուլինի մակարդակի չնչին բարձրացման և ուղեղում տրիպտոֆանի արտազատման: Տրիպտոֆանը հանգեցում է սերոտոնինի, որը մթության մեջ վերածվում է մելատոնինի:

Վերջապես, եթե քնելուց առաջ մեղր ուտեք, կլավացնեք նաև նյութափոխանակությունը, այսպիսով լյարդն ավելի ակտիվ կսկսի դուրս բերել տոքսինները, որոնք կուտակված էին ճարպային հյուսվածքներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս