Բաժիններ՝

Գինին դրական է ազդում կանանց վրա

Բոստոնի «Bringham and Women’s hospital»-ի կողմից վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր կարմիր գինի են խմում, ոչ միայն նվազեցնում են սրտի հիվանդությունների ռիսկը, այլև՝ հազվադեպ են գիրանում և ավելի հեշտությամբ են կորցնում ստամոքսի հատվածի ճարպերը:

Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ գարեջուրը, սպիտակ գինին և լիկյորները կարող են նվազեցնել քաշը: Հետազոտության համահեղինակներից բժիշկ Լու Վանգը պնդում է, որ միջին տարիքի և ավելի մեծ կանայք, ովքեր կանոնավոր կերպով կարմիր գինի են խմում, հեշտությամբ են պահպանում մարմնի սովորական քաշը: Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց էին տվել, որ որոշակի ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, բայց այս հետազոտությունն առաջինն էր, որը ցույց տվեց, որ ալկոհոլը կարող է կարգավորել մարմնի սովորական քաշը:

Հետազոտողներն ուսումնասիրել են 20.000 միջին տարիքի և մեծ կանանց: Կանանց մոտ 38%-ն ընդհանրապես ալկոհոլ չպետք է օգտագործեր, իսկ 33%-ն օրական 5գ-ից քիչ ալկոհոլ պետք է խմեր: Մոտ 15%-ը՝ մի փոքր ավելի քանակությամբ՝ օրական 15 գրամ, և միայն 6%-ը՝ ավելի քան 30 գրամ:

Հետազոտության 13 տարիների ընթացքում բոլոր կանայք քաշ էին հավաքել, բայց նրանք, ովքեր միջին չափաքանակով էին խմում, ավելի քիչ քաշ էին հավաքել, և նրանց ճարպակալելու ռիսկն ավելի ցածր էր՝ նրանց համեմատ, ովքեր չէին օգտագործել ալկոհոլ:

Կարդացեք նաև

Սակայն, հետազոտողների խոսքերով, այս հետազոտությունը չի նշանակում, որ պետք է շատացնել ալկոհոլի օգտագործման չափաբաժինը:

Իհարկե, բազմաթիվ հետազոտություններ և ուսումնասիրություններ են հարկավոր, որոնք կորոշեն, թե ինչպես է ազդում ալկոհոլը կանանց առողջության վրա: Հետազոտող թիմի բժիշկներից մեկը բացատրում է. «Իհարկե, այս դեպքում շատ մեծ նշանակություն ունի ֆիզիոլոգիան, հոգեկան կարգավիճակը և, իհարկե, վարքի փոփոխությունը, որոնք կարող են ազդել այն մարդկանց վրա, ովքեր օրվա ընթացքում ալկոհոլ են օգտագործում»:

Եթե ճաշի ժամին մեկ բաժակ գինի եք խմում, դա ոչ մի կերպ չի կարող վնասել ձեր օրգանիզմին: Ամեն ինչ հանգում է այն եզրակացության, որ միայն ֆիզիկական աշխատանքի և առողջ սննդակարգի բալանսը կկարգավորի օրգանիզմի աշխատանքն ու առողջություն կպարգևի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս