Բաժիններ՝

Samsung-ը ներկայացրել է J5 ու J7 սմարթֆոնները

Samsung-ն ընդլայնում է իր հասանելի, սակայն ֆունկցիոնալ սմարթֆոնների շարքը: Ընկերությունը ներկայացրել է երկու նորույթներ՝ J5 ու J7: Սարքերն աշխատելու են LTE-ցանցերում, իսկ ֆրոնտալ տեսախցիկները հագեցած են լուսարձակմամբ, հայտնում է Phonearena-ն:

Երկու սարքերն էլ ունեն 1,5 գիգաբայթ հիշողություն, 13-մեգապիքսել հիմնական (f/1.9) ու 5-մեգապիքսել ֆրոնտալ տեսախցիկներ, ընդ որում՝ լուսարձակմամբ հագեցած են երկուսն էլ:

Սմարթֆոններն ունեն երկու սլոտ՝ SIM քարտի համար, կարող են միանալ LTE ցանցերին ու աշխատում են Android 5.1-ի հիման վրա:

Ընդ որում, Samsung Galaxy J5-ն ունի ավելի համեստ՝ 5-դյույմանոց դիսփլեյ՝ HD թույլտվությամբ, 4-միջուկանոց Qualcomm Snapdragon 410 պրոցեսոր, որն աշխատում է 1,2 գեգահերց հաճախականությամբ:

Կարդացեք նաև

J7 մոդելն ունի 5,5-դյույմանոց էկրան, Snapdragon 615 պրոցեսոր (8 միջուկ, 4 հատ 1 գեգահերց ու 4 հատ 1,7 գեգահերց):

82

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930