
Միրանդա Քերն առաջին անգամ ցուցադրել է իր նոր սիրեցյալին

Սուպերմոդել Միրանդա Քերն ազատորեն պատմում է գեղեցկության, բարեկազմության ու լավ տրամադրության իր գաղտնիքների մասին, սակայն նա քիչ է խոսում անձնական կյանքի մասին, գրում է starslife.ru-ն:
Օռլանդո Բլումից բաժանվելուց հետո մոդելին վերագրեցին բազմաթիվ սիրավեպեր միլիարդատերերի հետ, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք Քերի սիրտն ազատ է:
Օրերս նա սոցցանցում լուսանկար է տեղադրել, որտեղ տղամարդու ընկերակցությամբ է: Զույգը լուսանկարվել է անկողնում պառկած, այդ պատճառով էլ երկրպագուները ենթադրում են, թե սա ավելի շատ ռոմանտիկ, քան ընկերական ենթատեքստ ունի:
Լուսանկարում Միրանդան նշել է տղամարդու անունը՝ 34-ամյա արգենտինացի լուսանկարիչ Սեբաստիան Ֆաեն:
«Միավորում»,- լուսանկարը մակագրել է մոդելը, մի քանի վայրկյան անց լուսանկարն իր Instagram-ում տեղադրել էր նաև Սեբաստիանն ու գրել, թե սիրում է Միրանդա Քերին:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Քերը գտել է իր երջանկությունը: