Բաժիններ՝

Գաել Անդոնյանը և «Օլիմպիկը» պրոֆեսիոնալ պայմանագիր կկնքեն

Առաջիկա շաբաթվա ընթացքում Մարսելի «Օլիմպիկը» պրոֆեսիոնալ պայմանագրեր կկնքի երիտասարդական կազմի երեք ֆուտբոլիստների հետ: Այդ ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: Մյուս ֆուտբոլիստներն են Բիլ Տուիլոմային և Ստեֆան Սպարանյային:

Դեռևս ապրիլին այս ֆուտբոլիստներին առաջարկվել էր քննարկել պայմանագրի կետերը: Կանխատեսվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստները կկնքեն 3 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը խաղում է «Օլիմպիկի» երիտասարդական թիմում և թիմի ավագն է:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս