Բաժիններ՝

Valentino-ն ներկայացրել է իր կրուիզային նոր հավաքածուն

Հերթական նորաձևության տունը, որը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ տեսք պետք է ունենան աղջիկները հաջորդ գարնանը, դարձավ Valentino-ն:

Պիեռպաոլո Պիչչոլին ու Մարիա Գրացիա Կյուրին ոճային էքսպերիմենտների չեն դիմել ու դուրս չեն եկել հարմարավետության գոտուց, միայն կանացի ֆիրմայի մոդելներին նոր թարմ հնչողություն են տվել, գրում է Elle-ը:

444

Նրանք որոշեցին այդ անգամ հավաքածուն ձոնել նորաձևության աշխարհի լեգենդ Դիանա Վրիլանդին:

Կարդացեք նաև

Դիզայներական դուետի գլխավոր նպատակն էր այն մտքի տարածումը, որ կյանքում առաջնայինը ոգու ազատությունն է: Այդ գաղափարն իր արտացոլումն էր գտել էթնիկ նախշերում ու թեթև կտորներում, զգեստների վրայի թռչունների ու թիթեռների պատկերներում:

mmm

Դիզայներների համար ոգեշնչման ևս մեկ աղբյուր է ծառայել 70-ականների ոճը ու, այսպես կոչված, «փառատոնային» նորաձևությունը՝ լեգենդար Glastonbury ու Coachella երաժշտական փառատոների ոճով զգեստները:

Դեկորատիվ հագեցվածությունն ու մոդելների դետալների առատությունը դիզայներներին թելադրել են սիլուետների պարզություն, ինչի հետևանքով հավաքածուն ներդաշնակ է ստացվել:

58

1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930