Վալերի Օսիպյանը զգուշացնում է. «Դուք երիտասարդ եք, չեք հասկանում՝ ինչ է լինելու»
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներին և զգուշացրեց. «Հարգելիներս, դուք երիտասարդ եք, չեք հասկանում՝ ինչ է լինելու: Մեկ անգամ ևս ասում եմ՝ նախագահը պատրաստ է 3-4 հոգու ընդունել, պատկերացնո՞ւմ եք՝ նախագահն է ցանկանում ձեզ տեսնել»:
Սակայն երթի մասնակիցների շարքերից լսվեցին՝ «ոչ, ոչ, ոչ» բացականչությունները:
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բացի ոստիկաններից՝ կանգնած են նաև մի քանի ջրցան մեքենաներ: