Շատ արտասովոր և հետաքրքիր թեստ Զիգմունդ Ֆրեյդից
Թեստը ճիշտ է 95%-ով: Հիմնական կանոններից մեկն այն է, որ Դուք պետք է գրեք այն, ինչ զգում եք, և այն, ինչ առաջինը ծագում է Ձեր գլխում:
Վախենալու ոչինչ չկա, եթե տարբեր հարցերին Դուք տալիս եք նույն պատասխանները: Մի կարդացեք բոլորը միանգամից: Հարցերը կարդացեք հերթականությամբ, ինչո՞ւ շտապել: Այդքան էլ հետաքրքիր չի լինի, եթե Դուք նայեք հաջորդ հարցը, մինչև նախորդի պատասխանը գրելը: Դե ինչ, եթե գրիչը և թուղթը Ձեր առջև են, ուրեմն սկսենք:
1. Դու նայում ես ծովին (քո առաջին տպավորությունը, կարող ես փակել աչքերդ):
2. Դու քայլում ես անտառում և նայում ես ոտքերիդ տակ (ի՞նչ ես զգում, պատասխանելու համար մտածեք ոչ ավելի, քան 30-40 վայրկյան):
3. Տեսնում ես որորների թռիչքը (ի՞նչ ես զգում, եթե արագ պատասխան է, ապա գնում ենք առաջ):
4. Ձիերի երամակ (գրիր այն, ինչ առաջինը ծագում է գլխումդ. երկար մի մտածիր):
5. Անապատում կա պատ, որն ունի ճեղք, որի հետևում օազիս է (այս հարցում պետք են Ձեր գործողությունները, ոչ թե մտքերը, ի՞նչ կանես):
6. Անապատում հոգնած տեսնում ես ջրով լի կուժ (ի՞նչ կանես. ոչ թե զգացմունքներդ, այլ գործողություններդ: Դա շատ պարզորոշ է, բայց գրիր թերթիկի վրա):
7. Մոլորվել ես անտառում, երեկո է, տեսնում ես տուն, որի պատուհանում լույս է երևում (ի՞նչ կանես, գրիր):
8. Դու մշուշում ես (գործողություններդ. ինչպե՞ս քեզ կպահես: Գրիր, սա վերջն է):
Գրեցի՞ր: Գերազանց է: Հիմա նայիր պատասխանները, կամ էլ իմացիր, թե ինչ ի նկատի ուներ Ֆրեյդն այս հարցերով:
Մեկնաբանություն:
1. Քո վերաբերմունքը կյանքին, էմոցիաներդ, զգացողություններդ:
2. Քո ինքնազգացողությունը հարազատ ընտանիքում:
3. Քո վերաբերմունքը կանանց նկատմամբ:
4. Քո վերաբերմունքը տղամարդկանց նկատմամբ:
5. Քո կյանքի հիմնական ստրատեգիան, նպատակը: Ինչպես ես լուծում խնդիրներդ:
6. Քո սեռական ընտրությունը: Զուգընկերոջ ընտրություն:
7. Քո պատրաստակամությունը ամուսնության նկատմամբ:
8. Քո վերաբերմունքը մահվան նկատմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը