Շոկային հայտնագործություն. Ի՞նչ կասի Ձեր քիթը Ձեր մասին
Ֆիզիոգնոմիկայի մասնագետները պնդում են, որ քթի ձևով հնարավոր է որոշել մարդու բնավորությունը: Այդ պնդումը պատահական չէ, քանի որ քիթը գտնվում է մեր դեմքի կենտրոնում, և այն ոչ միայն թթվածնի ուղեկցորդն է դեպի մեր թոքերը, այլ նաև հանդիսանում է հավասարակշռության գնահատման և դեմքի համաչափության հենման կետը:
Եվ այսպես, ի՞նչ կարող է մարդու մասին «պատմել» իր քիթը:
Նախ և առաջ՝ պետք է ուշադրություն դարձնել քթի ձևի վրա:
Երկար քիթ ունենում են նրանք, ովքեր հակված են ունենալու զանազան տաղանդներ:
Երկարաքիթ մարդիկ ունեն մշակույթի և գիտության ունակություններ: Նրանք ձգտում են հոգևոր ինքնադրսևորման: Չարժե, որ նրանք զբաղվեն բիզնեսով և կոմերցիայով, քանի որ, ըստ մասնագետների կարծիքի, այդ բնագավառում նրանց ձախողում է սպասվում:
Ամբողջ բանը նրանում է, որ երկար քիթ ունեցող մարդիկ ունեն պահպանողական աշխարհայացք և շատ զգույշ են վերաբերվում յուրաքանչյուր նորարարության:
Այսպիսի մարդկանց ճակատագիրը հանգիստ և չափավոր կյանքն է:
Կարճ քիթը որոշակի սահմանափակության և կյանքի նկատմամբ մակերեսային վերաբերմունքի նշանն է: Այսպիսի մարդիկ ունակ չեն իրենց վրա պատասխանատվություն կրել: Նրանք ապրում են իրենք իրենց համար և շատ անգամ արհամարհում են հասարակության կողմից ընդունված բարոյականության նորմերը:
Վեր ցցված քիթն օժտում է իր տիրոջը թեթևամտությամբ, որը հիմնականում արտահայտվում է հակառակ սեռի հետ հարաբերություններում: Այսպիսի քիթ ունեցողները չեն ձգտում լուրջ հարաբերությունների և գերադասում են երկար ժամանակ ազատ մնալ: Աշխատանքում նրանք նույնպես առանձնակի պատասխանատվություն չեն դրսևորում: Այսպիսի մարդիկ գնահատում են իրենց ազատությունն ու անկախությունը:
Կճատ քիթը (Курносый) մատնում է տիրոջ առատաձեռնությունը, բարեհոգությունը և շատ գումար մսխելու հատկությունը: Այսպիսի քիթ ունեցող մարդիկ ապրում են տվյալ օրով և չեն մտածում ապագայի մասին: Նրանք ուրախանում են կյանքով և գնահատում են այն, ինչ ունեն:
Բարակ, ոսկրոտ և բարձր քիթը խոսում է մարդու հպարտության և ամբարտավանության մասին:
Այսպիսի քիթ ունեցող մարդիկ ձգտում են իրենց շրջապատի բոլոր մարդկանց ենթարկեցնել իրենց: Հոգու խորքում նրանք իսկական բռնապետ են:
Սապատիկով քիթը մատնացույց է անում ամբիցիաները և ակտիվությունը: Այսպիսի քիթ ունեցողները չեն ստեղծում պատրանքներ, այլ ապրում են իրական կյանքով: Նրանք իրենց առջև կոնկրետ նպատակ են դնում և ձգտում են դրա իրականացմանը:
Որպես կանոն՝ այսպիսի քիթ ունեցողները շատ արագ հասնում են կարիերայի բարձունքին և հաջողությունների` սիրո բնագավառում:
Միայն քթի ձևը չէ, որ կարող է պատմել մարդու բնավորության մասին: Պետք է նաև ուշադրություն դարձնել դեմքի այդ մասին ծայրի վրա: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել երկու տեսակի վրա` ուռուցիկ, ամբողջական ծայրամաս և երկու մասի բաժանված ծայրամաս:
Քթի ուռուցիկ ծայրամասը ցույց է տալիս իր տիրոջ նուրբ հոգի ունենալը, ինչպես նաև՝ առատաձեռն և հոգեպես բարի լինելը: Այսպիսի քիթ ունեցողը բաց է շփման համար և պատրաստ է հասնել օգնության ամեն րոպե:
Քթի կիսված ծայրամասը ցույց է տալիս մարդու կասկածամիտ, փակ և անվճռական լինելը: Որպես կանոն՝ այսպիսի քիթ ունեցող մարդկանց համար կյանքում դժվարություններ շատ են լինում: Մյուս կողմից՝ նրանք շատ տաղանդավոր են, խելոք և ունակ: Բայց իրենց անվստահության և համեստության պատճառով նրանք չեն կարողանում իրագործել իրենց տաղանդները և հասնել հաջողության:
Կարիերայի աճի և հաջողության մասին կարելի է դատել նաև քթանցքերի օգնությամբ:
Եթե քթանցքերը մեծ են և լայն, ապա դա ամբիցիոզության և իր աշխատանքով չափից շատ տարվածության նշանն է: Այսպիսի մարդիկ իրենց նպատակին հասնում են ամեն գնով և շուտ հասնում են հաջողության:
Փոքր քթանցքերը նույնպես խոսում են կարիերայում հաջողության մասին: Այսպիսի մարդկանց հանդեպ հաջողությունը բարյացակամ է:
Տափակ քթանցքերը ցույց են տալիս մարդու թույլ էներգետիկան: Այսպիսի քթանցք ունեցողները, որպես կանոն, անհաջողության են հասնում աշխատանքի և գումարի հարցերում: Նրանք շատ կախված են լինում հանգամանքներից և ուրիշների կարծիքներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը